Saturday, 18 07 2026
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար

Հորդանանի Թագավորի այցը նախևառաջ հնարավոր է դարձել ՀՀ նախագահի անձնական կապերի շնորհիվ

«Արտաքին քաղաքական համատեքստում հանրապետության նախագահի այցելությունները մերձավորարևելյան երկրներ ամբողջովին տեղավորվում են թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական էլիտայի կողմից որդեգրված պրոակտիվ արտաքին քաղաքական նախաձեռնությանը: Եվ, իհարկե, մերձավորարևելյան ուղղությունը ՀՀ-ի ավանդական արտաքին քաղաքական վեկտորներից մեկն է, որը պետք էր լցնել նոր՝ որակյալ բովանդակությամբ՝ հիմնված ավելի հեռուն գնացող տեսլականների վրա: Ուստի նախագահ Սարգսյանի այցելություններն այդ երկրներ պատահական չեն»,- անդրադառնալով Հայաստան-Մերձավոր Արևելք հարաբերություններում առկա վերջին զարգացումներին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի օգնական Էդուարդ Աբրահամյանը:

Խոսելով մասնավորապես Հորդանանի թագավորի սպասվելիք պաշտոնական այցի մասին Հայաստան՝ մեր զրուցակիցն ասաց. «Գաղտնիք չէ, որ նախագահ Սարգսյանն ունի լայն կապեր և հնարավորություններ, ունի մեծ ճանաչում և ունի նաև խորը անձնական հարաբերություններ Հորդանանի թագավորի հետ: Անցյալ տարի ապրիլին նախագահը պաշտոնական այցով գտնվում էր Հորդանանում, որտեղ հանդիպեց թագավորի հետ, և ձևավորվել է երկու երկրների օրակարգ, և այսօր ըստ էության մենք հյուրընկալում ենք պատասխան այցը»:

Ներկայացնելով Հորդանանի հաջողությունները որպես փոքր երկիր՝  Էդուարդ Աբրահամյանը նշեց. «Հորդանանը այն ունիկալ երկրներից է, որը կարողանում է մեծ ազդեցություն և քաղաքական դերակատարություն ունենալ և՛ արաբական աշխարհում, և՛ արևմտյան այն հիմնական երկրներում, որոնք իրենց շահերն ունեն Մերձավոր Արևելքում: Եվ Հորդանանը Հայաստանի համար այն յուրահատուկ երկրներից է, որը կարող է նպաստել Հայաստանի նորովի ներգրավմանը մերձավորարևելյան քաղաքականության մեջ, մերձավորարևելյան ինտեգրացիոն գործընթացների մեջ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում