Friday, 17 07 2026
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան

ՍԴ-ն այն «Երուսաղեմն» է, որի համար տարբեր ճակատներով լուրջ պայքար է

Ազգային ժողովը փետրվարի 6-ին Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության առաջին ընթերցման օրակարգով արտահերթ նիստ էր հրավիրել։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ իր կողմից ներկայացրած նախագիծը չընդունեց՝ առաջարկելով այն դնել հանրաքվեի։

Մարդկանց մի խումբ պնդում է, որ այս նախագիծը հակասահմանադրական է և չի կարելի նման բան թույլ տալ, իսկ մյուս խումբը նշում է, որ նմանատիպ խնդիր չկա և այն, միանշանակ, պետք է ընդունվի։ Ինչպիսի՞ն են ձեր դիտարկումները՝ որպես փաստաբան․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը պատասխանեց․ «Ոչ քննարկման դրված նախագիծը, ոչ էլ հանրաքվեի հարցը սահմանադրականության հետ կապված ոչ մի խնդիր չունեն։ Երկու գործընթացներն էլ կլինեին համապատասխան Սահմանադրությանը, երկու գործընթացներն էլ կլինեին Սահմանադրությամբ սահմանված կոնկրետ պետական մարմինների և իշխանության ճյուղերի լիազորությունների, իրենց իրավազորության իրագործման շրջանակներում՝ դրանց համահունչ։ Հաշվի առնելով տարբեր մեկնաբանություններ, այստեղ շատ կարևոր է՝ ասեմ, որ այն ավելի շատ խոր ու կոնտեքստային հարցեր է կարգավորում, քան ուղղակի հպանցիկ ու մակերեսային դիտարկումը»։

Իսկ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանն ասաց․ «Ազգային ժողովը, միանշանակ, այս լիազորություններն ուներ։ Այստեղ մեկ այլ թեմա է շահարկվում։ Հարցն այն է, թե այն հակասահմանադրական է, որովհետև չի ներկայացվում Սահմանադրական դատարանին՝ գնահատական տալու համար, սակայն սրա վերաբերյալ կարելի է արձանագրել հետևյալը․ Սահմանադրության 168-րդ հոդվածը հստակ թվարկում է Սահմանադրական դատարանի լիազորությունները, որտեղ նշվում է, որ, այո, Սահմանադրական դատարանը հանրաքվեի դրվող Սահմանադրական փոփոխությունների նախագծերի վերաբերյալ պետք է տա եզրակացություն։ Միևնույն ժամանակ, Սահմանադրության 169-րդ հոդվածն ամրագրում է, թե որ հարցով որ սուբյեկտը կարող է դիմել Սահմանադրական դատարան։ Սակայն դրանից չի բխում, որ այդ դիմող սուբյեկտները, այդ թվում՝ Ազգային ժողովը, պարտադիր պետք է դիմեն Սահմանադրական դատարանին։ Գուցե սա էլի թերացում է, անորոշություն է, բաց է, դրա համար էլ մեկնաբանությունները տարբեր կարող են լինել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում