Friday, 03 05 2024
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի

«Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո է․ շաքարավազի գեներալը սուրբ է դարձել»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշմամբ՝ «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս ընդ Հոլդինգ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ էմ» և «ՍԱՍ Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։ Այդ մասին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Վերջինս իր ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ մասնավորապես գրել է․««Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ»։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը վարչական վարույթի հարուցումը բավարար չի համարում, ավելին՝ նա գտնում է, որ վարչականի փոխարեն պետք է քրեական վարույթ հարուցվեր։

«Նոր Հայաստանում մենաշնորհներն, ըստ էության, չեն վերացել, այլ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ՝ օլիգարխներն ու մոնոպոլիստները դարձել են խոշոր սեփականատերեր, սակայն այդ բառախաղից խնդրի էությունը չի փոխվում, որովհետև այդ մոնոպոլիստների նախկին համակարգում ստեղծած իմպերիաները (կայսրություն) առ այսօր էլ գործում են և խոչընդոտում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, այնպես որ, այս առումով նախորդ իշխանությունների հետ համեմատած՝ որևէ բան չի փոխվել՝ բացառությամբ միայն անվան, ինչպես արդեն նշեցի՝ քրեաօլիգարխիկ համակարգի գեներալները դարձել են խոշոր սեփականատերեր, ընդ որում՝ սա էլ է մեծ հարցականի տակ՝ նրանք այդ խոշոր սեփականություններն օրինակա՞ն ճանապարհով են ձեռք բերել, թե՞ ապօրինի։ Թող մի հատ սրա բացատրությունն էլ տան, նոր մտածեն այլ բաների մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Մովսես Արիստակեսյանը։

Վերջինս այս համատեքստում հավելեց նաև․ «Տարիներ շարունակ հարկերից խուսափելու համար շաքարեղեգի անվան տակ շաքարավազի գեներալ Սամվել Ալեքսանյանն իրականում հենց շաքարավազ էր ներկրում ու այդ ապօրինի եկամուտներով, որը նա պետք է պետբյուջե որպես հարկ վճարեր՝ ֆինանսավորում էր նախկին իշխանությունների ծախսերն ու հաճույքները, ինքն էլ հանգիստ շարունակում էր իր այդօրինակ ապօրինի գործունեությունը․ հիշենք նաև, որ նախկինում անգամ խոսակցություններ կային Հայաստանում շաքարավազի գործարան բացելու մասին, բա ի՞նչ եղավ դա, ինչո՞ւ այդ արտադրությանը զարկ չի տրվում, ինչո՞ւ չեն հայտարարում, թե իրականում ինչ է ներկրվում, թե՞ հիմա Սամվել Ալեքսանյանը սուրբ դարձավ․ հիմա, երբ հայտարարում են, թե այլևս մոնոպոլիա չկա այս ոլորտում, ով ուզում է կարող է ներկրել, Սամվել Ալեքսանյանին միայն 70 % է մնացել և այլն, և այլն, ապա սա զավեշտալի է, որովհետև մնացածներն էլ նրա դուստր ձեռնարկություններն են, հետո ինչ, որ այլ անուններով են դրանք գրանցված՝ իբրև փոքր ներկրողներ, բայց, եթե մի քիչ խորանան ու լավ ուսումնասիրեն՝ կտեսնեն, որ մյուս փոքր ներկրողներն էլ Ալեքսանյանի հետ փոխկապակցված անձինք են»։

Արիստակեսյանի դիտարկմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե թավշյա հեղափոխության կարգախոսներից մեկն էլ հռչակել էր անցումային արդարադատությունը, մինչդեռ այս իշխանությունների շուրջ երկու տարվա պաշտոնավարման ընթացքում այս ուղղությամբ գեթ մեկ քայլ չի գործադրվել։

«Առհասարակ, բացարձակ չեն հետևում իրենց իսկ հայտարարած գաղափարներին՝ ո՛չ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով, ո՛չ այլ․ անցումային արդարադատության մասով ընդամենը մի հատ ռազմավարություն են մշակել, որը սարսափելի թույլ ռազմավարություն է ու այն էլ՝ անգամ դրան չեն հետևում, իսկ ոմանք օգտվելով իշխանությունների թուլությունից՝ իրենց կուտակած ապօրինի գումարները տարբեր մեթոդներով օգտագործում են հենց Նիկոլ Փաշինյանի ու թավշյա հեղափոխության դեմ, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, թե անցումային արդարադատության շրջանակներում թալանված ամեն կոպեկ, լումա առ լումա վերադարձնելու են ժողովրդին»,- նկատեց տնտեսագետը։

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակում հարուցված վարչական վարույթը խնդրի լուծում հանդիսանալ չի կարող, քանզի Մովսես Արիստակեսյանի խոսքերով՝ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ վերոնշյալ ընկերությունների նկատմամբ այս կամ այն խախտման համար հարուցվել է վարչական վարույթ, նշանակվել է տուգանք, որը, սակայն, վճարելուց հետո այդ ընկերությունները շարունակել են նույն գործելաոճը։

«Նրանց համար, պայմանական թվով ասած՝ 5 միլիոն, 10 միլիոն կամ 15 միլիոն դրամ տուգանքը փող չի, որովհետև նրանք այդքան գումար ու մի բան էլ ավելին, մեկ-երկու օրում են աշխատում, հետևաբար, այդ տուգանքները վճարելը խնդիր չէ, կարող են տալ ու անցնել առաջ, խնդիրն այստեղ գլոբալ է․ դրա համար եմ ասում, որ պետք է քրեական գործ հարուցել նրանց նկատմամբ ու օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել, վերականգնել մրցակցային դաշտը, սահմանափակել նրանց արտոնությունները, ոչ թե օրենքի ամբողջ խստությունը կիրառել միայն փոքր ու միջին սեկտորի վրա։

Կարծում եմ, որ քրեաօլիգարխիկ որոշ գեներալների նկատմամբ ներկայիս իշխանությունների կողմից կա հովանավորչություն, դրա համար էլ նրանց լուրջ պատիժ չի սպառնում, ինչը շատ վատ է»,- նշեց Արիստակեսյանը։

Ճշտող հարցին՝ քրեաօլիգարխիկ համակարգից ո՞ւմ նկատի ունեք, և ներկայիս իշխանություններից կոնկրետ ո՞վ է նրան կամ նրանց իր հովանու տակ առել, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Կարծում եմ, որ «խոշոր սեփականատեր» Սամվել Ալեքսանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո է, դրա համար էլ անում է այն, ինչ ուզում է, և նրա կայսրությունը ամուր պահպանվում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում