Friday, 07 06 2024
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար

Բագրատյանի քննադատությունը էժանագին պոպուլիզմ է․ Հայաստանը օդում առնվազն հավասարվեց Ադրբեջանին․ Խրամչիխին

«Սու-30ՍՄ-ը հազվադեպ ունիվերսալ ինքնաթիռներից է։ Դրանց ձեռքբերումով անմիջապես փոխվում է ուժերի հավասարակշռությունը օդում, քանի որ թեև Ադրբեջանն ունի 14 միավոր ՄԻԳ-29, իսկ Հայաստանը՝ ընդամենը 4 կործանիչ, այնուամենայնիվ, Ադրբեջանի կործանիչները շատ հին են դրանք գրեթե 30 տարվա հնության են։ Եվ հիմա Հայաստանը օդում առնվազն հավասարվեց Ադրբեջանին»։

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի սպառազինման գործընթացին՝ մասնավորապես կասկածի տակ դնելով Հայաստանի կողմից ռուսական արտադրության «Սուխոյ» Սու-30ՍՄ (Сухой Су-30) բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման նպատակահարմարությունը։ Խոսելով հարցի շուրջ՝ Բագրատյանը հարց է բարձրացնում, թե ընդհանրապես պե՞տք են մեզ այդ 4 ինքնաթիռները, և արդյո՞ք դրանց ձեռքբերումը ֆինանսապես արդարացված է։

Նախորդ տարվա վերջին Հայաստան բերված, «4+» սերնդի այս 4 մարտական ինքնաթիռները, նախկին վարչապետի կարծիքով, «ոչ նոր» կործանիչներ են, և ինքը չգիտի, թե ունի՞ արդյոք ՀՀ ԶՈՒ հրամանատարություն պաշտպանական այնպիսի դոկտրինա, որով կհիմնավորվի դրանց ձեռքբերումը։ Եվ ընդհանրապես Հրանտ Բագրատյանը չգիտի՝ «ի՞նչ ենք մենք կործանելու առաջիկա պատերազմում» Սու-30ՍՄ կործանիչներով։ Վերջին շրջանում գնալով ավելի ակնհայտ ու ընդգծված ընդդիմադիր դիրքերից հանդես եկող և օրվա կառավարությանը հաճախ տարբեր հարցերով քննադատող հայտնի տնտեսագետի հաշվարկներով՝ Հայաստանը ձեռքբերված ռազմական օդանավերից յուրաքանչյուրի համար պիտի որ վճարած լինի 1,5 մլրդ ռուսական ռուբլի կամ 25 մլն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ, 4 միավոր ինքնաթիռներին՝ 100 մլն դոլար։ Բագրատյանի գնահատմամբ՝ մեր հակառակորդը, այսինքն՝ Ադրբեջանը, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժեղ համակարգ ունի և կարող է հեշտությամբ խոցել մեր կործանիչները։

«Մեր ինքնաթիռները խփվելու են ճնճղուկի պես»,- եզրակացնում է Բագրատյանը՝ ավելացնելով․ «Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի վերը նշված 100 միլիոնը ծախսել հայկական ՀՕՊ-ի կատարելագործման, հրթիռային հրետանու, հակադրոնային ցանցային համակարգեր ձեռք բերելու վրա»։

Նախկին վարչապետի գրառման վերաբերյալ մանրամասն վերլուծություն է ներկայացրել «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը՝ «Ճնճղուկնե՞ր են արդյոք Սու-30ՍՄ-երը» վերտառությամբ հոդվածում նշելով, թե «գրառման բովանդակությունից ակնհայտ է, որ պարոն Բագրատյանը բավականին մակերեսային է պատկերացնում ժամանակակից կործանիչ ավիացիայի հնարավորություններն ու խնդիրները»։ Եվ սրա վառ վկայությունը, ըստ «Ռազմինֆոյի» վերլուծաբանի, այն է, որ հիմնվելով «կործանիչ» բառի վրա՝ Հ․ Բագրատյանը եզրակացնում է, թե Սու-30ՍՄ-ները միայն ինչ-որ բան «կործանելու» համար են նախատեսված։

Մեր կողմից ավելացնենք, որ թեև պարոն Բագրատյանն իր գրառման մեջ մի քանի անգամ շեշտում է, թե «ընդամենը 4 կործանիչով», ըստ էության, չի կարելի որևէ լուրջ խնդիր լուծել, այնուամենայնիվ, հայտնի է, որ ինչպես ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է ժամանակին հայտարարել՝ հայկական զինուժն ընդհանուր առմամբ կուզենար ունենալ 12 միավոր բազմաֆունկցիոնալ կործանիչ, որոնք կկազմեն մեկ էսկադրիլիա։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

– Պարոն Խրամչիխին, համաձա՞յն եք Հրանտ Բագրատյանի քննադատությանը։

– Իմ կարծիքով՝ սա կատարելապես էժանագին պոպուլիզմ է, սա քննադատություն է հանուն քննադատության։ Երբ մարդ ընկնում է ընդդիմադիր վիճակի մեջ, սկսում է քննադատել զուտ քննադատության համար։ Սա շատ տարածված երևույթ է։ Հետաքրքիր է, թե ի՞նչ այլընտրանքային առաջարկներ է նա անում։ Ինձ համար դա անհասկանալի է։

– Նա ասում է, թե դրա փոխարեն ճիշտ կլիներ այդ գումարը ծախսել «ՀՕՊ-ի կատարելագործման, հրթիռային հրետանու, հակադրոնային ցանցային համակարգեր ձեռք բերելու վրա»։ Այսինքն՝ ռազմաօդային ուժերը զարգացնելն ու հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելը հակասո՞ւմ են իրար։ Որքան ես գիտեմ և ինչպես փորձագետներից ոմանք են ասում՝ ընդհակառակը, բազմաֆունկցիոնալ կործանիչները սերտորեն համագործակցելու են հենց ՀՕՊ համակարգերի հետ և ուժեղացնելու են երկրի հակաօդային պաշտպանությունը։ Հիշենք, որ 2019 թ վերջին, երբ կործանիչները հասան Հայաստան, գրեթե միաժամանակ Ռուսաստանից ձեռք բերվեցին նաև «Տոր-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» մոդելի զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ), որոնք նախատեսված են հենց ՀՕՊ-ի համար։

– Սու-30ՍՄ-ը նույնպես ՀՕՊ-ի միջոց է։ Ընդհանրապես կործանիչը ՀՕՊ-ի միջոց է՝ այն էլ ինչպիսին։ Կործանիչը ՀՕՊ-ի ակտիվ միջոց է։ Այո՛, առանց ցամաքային միջոցների հեռու չես գնա, բայց դրանք՝ զենիթահրթիռային համալիրները, իրենց բնույթով պասիվ միջոցներ են։ Իսկ ինքնաթիռները կարելի է օգտագործել՝ ինչպես ուզես։ Առավել ևս, Սու-30ՍՄ-ը այն քիչ ինքնաթիռներից է, որը լիարժեք ռմբակոծիչ-կործանիչ է (истребитель-бомбардировщик), այսինքն՝ թե՛ մեկը և թե՛ մյուսը՝ միաժամանակ։ Սա շատ քիչ հանդիպող ունիվերսալ ինքնաթիռներից է։ Դրանց ձեռքբերումով անմիջապես փոխվում է ուժերի հավասարակշռությունը օդում, քանի որ թեև Ադրբեջանն ունի 14 միավոր ՄԻԳ-29, իսկ Հայաստանը՝ ընդամենը 4 կործանիչ, այնուամենայնիվ, Ադրբեջանի կործանիչները շատ հին են․ դրանք գրեթե 30 տարվա հնության են։ Եվ հիմա Հայաստանը օդում առնվազն հավասարվեց Ադրբեջանին։

Իսկ ինչ վերաբերում է ՀՕՊ-ի միջոցներին՝ դա մի առանձին պատմություն է։ Չի կարելի կառուցել ցամաքային ՀՕՊ՝ չունենալով աջակցություն օդում։ Այսինքն՝ կարելի է, բայց սխալ է՝ թեկուզ այն պատճառով, որ ցամաքային ՀՕՊ-ը, կրկնում եմ, միշտ պասիվ է։ Իսկ կործանիչ ինքնաթիռները կարելի է օգտագործել նաև որպես հարձակողական զինատեսակներ։

– Իսկ ընդհանրապես, ավելի լայն առումով, ի՞նչ կարևորություն ունի կործանիչ ավիացիան, ի՞նչ են տալու այս կործանիչները Հայաստանի պաշտպանությանը։ Ինչո՞ւ են դրանք այդքան կարևորվում։

– Ընդհանրապես, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, ավիացիան այսօր գուցե ամենակարևոր զորատեսակն է, քանի որ շատ պատերազմներում հաղթանակը ձեռք է բերվում գլխավորապես կամ միայն օդում։ Դուք մինչ օրս գեթ մեկ կործանիչ չեք ունեցել։ Դա նորմալ չէ։ Նման բան իրեն կարող է թույլ տալ այնպիսի երկիր, որն ընդհանրապես բանակ չունի։ Բայց Հայաստանը հաստատ այդ երկրների շարքից չէ։ Հայաստանը բավական նորմալ ցամաքային բանակ ունի, սակայն մինչ օրս չուներ ոչ մի կործանիչ ռազմաօդային ուժերում։ Դա աննորմալ վիճակ է, որը առնվազն պետք էր շտկել։

– Մեկ էսկադրիլիան բավարար կլինի՞ ուժեղ կործանիչ ավիացիա ունենալու համար։

– Այո՛, Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 12 միավոր կործանիչ, քանի որ 4-ը այնքան էլ լուրջ չէ։ Գուցե 4 մեքենան Ադրբեջանի դեմ ինչ-որ բան կարողանա անել, բայց Թուրքիայի դեմ դա ոչինչ է։

– Բագրատյանն ասում է, թե հակառակորդն ունի «Օսա», բելառուսական «Բուկ», իսրայելական «Բարաք-8» և ռուսական Ս-300 ԶՀՀ-ներ։ Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի ՀՕՊ-ի ներուժը։ Նրանք կարո՞ղ են խոցել հայկական կործանիչները «ճնճղուկի պես»։

– Չխփվող ինքնաթիռներ գոյություն չունեն և երբեք էլ չեն լինելու։ Ցանկացած ինքնաթիռ կարելի է խոցել։ Դա բնական է։ Հարցն այստեղ ավիացիայի կիրառման մարտավարության մեջ է։ Ասենք, ՀՕՊ-ը ավելի ճիշտ է ճնշել «Իսկանդերներով»։ Եթե շփման գծին մոտ է, ապա՝ «Սմերչներով»։ Այստեղ արդեն սկսվում են մարտավարական դետալները այն բանի, թե ինչպես է պետք պատերազմել։ Բացի դրանից՝ անհրաժեշտ են ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ։ Հարցն այստեղ այն է, թե ինչպես կընթանան ռազմական գործողությունները։

– Որքանո՞վ է դա կախված մասնագետներից և նրանց որակներից։ Օրինակ՝ մեր տեղեկություններով՝ հայ օդաչուներն արդեն մեկնել են վերապատրաստման և բարձր առաջադիմություն են ցույց տալիս ուսման մեջ։

– Մասնագետները միշտ էլ պիտի շատ լավը լինեն ու բարձրակարգ։ Դա այնքան ակնհայտ է, որ դա հասկանալու համար ռազմական փորձագետ լինելու կարիք չկա։ Ընդհանրապես անձնակազմի նախապատրաստումն ամենակարևորն է։

– Ամփոփենք թեման։ Ռազմական փորձագետներից մեկը մի առիթով, երբ կրկին խոսում էինք կործանիչների մասին, մեզ հետ զրույցում ասաց, թե ցամաքային ՀՕՊ-ի վրա շեշտը դնելն ու կործանիչ ավիացիան թերագնահատելը բնորոշ է սովետական դպրոցից ժառանգված պաշտպանական ռազմավարությանը։ Իսկ ավելի առաջադեմ երկրները, օրինակ՝ ՆԱՏՕ-ի երկրները, Իսրայելը, հակված են արևմտյան մոդելին, որում շեշտը դրվում է հենց օդուժի, անօդաչու սարքերի, ռոբոտաշինության, նորագույն տեխնոլոգիաների զարգացման վրա։ Համաձա՞յն եք այս տեսակետին։ Այլ խոսքերով՝ այն, ինչ ասում է Բագրատյանը, սովետական մտածելակերպի դրսևորո՞ւմ է։

– Մեծ հաշվով՝ այո՛, այդպես էլ կա։ Չափից ավելի ուժեղ ցամաքային ՀՕՊ-ը, այո՛, ավելի շատ սովետական հայեցակարգ է, իսկ ինքնաթիռների վրա շեշտը դնելը՝ արևմտյան։ Ես չեմ ուզում ասել, թե դրանցից մեկը լավն է կամ վատը։ Պարզապես դրանք այնպիսին են, ինչպիսին որ կան։ Ես կարծում եմ, որ թե՛ մեկը և թե՛ մյուսը անհրաժեշտություն են։ Ես ինքս զենիթային հրթիռաձիգ եմ ու բնականաբար կարծում եմ, որ այս զորատեսակը պարտադիր բան է։ Բայց ինչպես արդեն ասացի՝ ցամաքային ՀՕՊ-ի միջոցները մեկ թերություն ունեն՝ դրանք միշտ պասիվ են և սպասում են հակառակորդի գործողություններին, իսկ իրենք առաջինը, իրենց նախաձեռնությամբ ոչինչ չեն կարող ձեռնարկել։

– Իսկ մեր ՀՕՊ-ը, Ձեր կարծիքով, որքանո՞վ է ուժեղ։ Կարծես թե, հակաօդային պաշտպանության երեք հիմնական մակարդակներն արդեն ապահովված են։ Ունենք դյուրակիր ԶՀՀ-ներ, ունենք միջին հեռահարության ԶՀՀ-ներ, օրինակ՝ «Տոր», «Օսա» համալիրներ, և ավելի մեծ հեռահարության Ս-300 ԶՀՀ-ներ։

– Ըստ էության, այո՛, դուք բոլոր մակարդակներն էլ ունեք։ Պարզապես ձեր ունեցած Ս-300 ԶՀՀ-ները բավական հին մոդիֆիկացիայի են։ Չեմ ուզում ասել, թե դրանք վատն են: Դրանք հեշտությամբ կխփեն ադրբեջանական ՄԻԳ-29-ը, նույնիսկ թուրքական F-16 կործանիչները կխոցեն։ Բայց, այնուամենայնիվ, ռեսուրսներն արտադրվում են։ Այդ իսկ պատճառով հարկավոր է դրանք փոխարինել ավելի ժամանակակից միջոցներով։ Նույնը վերաբերում է «Օսա» համալիրներին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում