Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Մեր ակնկալիքն այն է, որ Թուրքիայում մարդիկ հասկանան հայ ժողովրդի տառապանքը․ Մաշալյան

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Hürriyet» իշխանամետ պարբերականին: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը: Թերթի լրագրողը Մաշալյանից հետաքրքրվել է, թե արդյոք ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումները կարող են ցավերը կիսելու համար ճիշտ հող նախապատրաստել, գրում է Ermenihaber-ը:

Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում ապրիլի 24-ը երկար ժամանակ տաբու է համարվել և ընկալվել է որպես թշնամական վերաբերմունք, որը կոտրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, երբ 2015-ին այն ժամանակ վարչապետ Էրդողանը «ցավակցական հեռագիր» հղեց:

«Մենք առաջին անգամ եկեղեցիներում մեր հանգուցյալներին հիշատակեցինք, աղոթեցինք նրանց համար: Իհարկե, սա շատ դրական զարգացում էր: Մենք ստիպված չենք ամեն դեպքին քաղաքականության աչքերով նայելու: Ամեն ինչ նաև մարդկային կողմ ունի: Կորցնելուց հետո մարդուն չես կարող հետ բերել, սակայն ցանկանում ես գոնե սուգը պահել: Մարդիկ միմյանց տառապանքները պետք է հարգեն, քանի որ ցավը միայն կիսելով է նվազում, ուրախությունն էլ՝ կիսելով ավելանում», – ասել է պատրիարքը:

Լրագրողի այն հարցին, թե Հայոց պատրիարքը ինչ ակնկալիքներ ունի, Մաշալյանը պատասխանել է. «Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կորուստները և տառապանքը: Մենք այդ մասին գիտենք, քանի որ ապրել ենք այդ ամենը, սակայն այս երկրում այդ ամենի մասին շատ բան չգիտեն»:

Մաշալյանը կարևորել է ցեղասպանության իրական պատճառների բացահայտումը՝ նշելով որ դա ապագան ապահովագրելու նշանակություն կունենա:

«Շատ մեծ դաս է Սիրիայում կատարվածը, երբ բարեկամաբար ապրող ժողովուրդները հանկարծակի սկսեցին իրար խեղդել: Այդպիսի մի բան էլ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամբողջ աշխարհի ժողովուրդներն ապրեցին: Ազգայնականության հիմքը դրվեց, բոլորը ցանկացան իրենց ազգային պետությունը ստեղծել: Եթե ազգային պետություն եք ստեղծելու, որտեղ արդեն իսկ բոլորը միասին են ապրել, ապա ի՞նչ պետք է անեք մնացած ազգերի հետ»,- ասել է Մաշալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում