Monday, 20 07 2026
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Ոստիկանական ողջ համակարգը պետք է փոխել, ոչ թե վովագասպարյանական «բարեփոխումների» շարքը շարունակել. Մաքսիմ Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը

 «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերին վերաբերող գործը վերաբացվում է, և այսքան ժամանակ անց մեղադրանք է առաջադրվում ոստիկանության գնդապետ Արման Ավագյանին: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս փաստը և ինչ ակնկալիքներ ունեք:

Գնահատում եմ լավ, որ չեն մոռացել այդ գործի մասին, որովհետև քաղաքացիական հասարակության ակտիվ գործողությունների ընթացքում դա երևի թե ամենադաժաններից մեկն էր, եթե չհաշվենք Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը: Լավ է, որ դեռ զբաղվում են, հասկանում են, որ այդտեղ անարդար ու սխալ բան եղավ, բայց քանի դեռ պատժվում են շարքային ոստիկաններ կամ նույնիսկ գնդապետներ, դա ինձ համար որևէ էական քայլ չէ, որովհետև նույն գնդապետն ու շարքային ոստիկանը կատարել են այն հրամանը, որն իրենց տրվել է: Հետևաբար, քանի դեռ չկան պարզված հրաման տվողները, ինձ համար սա գործընթաց է, ցույց տալու համար, թե տեսեք զբաղվում ենք դրանով, չենք մոռացել այդ գործը:

Ընդհանուր առմամբ, ինչպես եք գնահատում ոստիկանական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները և խոստումները, որ մեծ բարեփոխումներ են սպասվում: Այդ տեմպերը ձեզ չե՞ն բավարարում:

Անշուշտ, այսօրվա բարեփոխումները, որոնց մասին խոսվում է, դրանք Վովա Գասպարյանի բարեփոխումների նման են, այսինքն համազգեստ փոխելով, նոր ինչ-որ կից կառույց ստեղծելով համարում էին, որ ոստիկանությունը բարեփոխել են:

Բարեփոխելն այդպես չի լինում, համակարգային փոփոխություններ են պետք: Որքանով հասցնում եմ հետևել, որքանով լսում եմ ընկերներից ու հարազատներից, ոստիկանության գործելաոճը նույնն է: Գուցե մի քիչ մարդկանց հետ շփման ձևն է փոխվել, բայց դա տևելու է այնքան, մինչև այլևս իրենց դա պետք չլինի: Համակարգն է պետք փոխել, ոստիկանության աշխատակիցներն պետք է կրթել, ոստիկանություն ընդունելու չափանիշներն է պետք փոխել: Ոստիկանություն պետք է ընդունվեն գրագետ, բանիմաց, կրթված մարդիկ, որոնք քաղաքացու հետ կկարողանան խոսել օրենքից, իրավունքից, բացատրել իրենց գործողությունները: Այսօր ոստիկանների մեծ մասին մոտենաս երկու բառ օրենքից խոսես, վստահ եմ՝ լռելու են, ինչպես նախկինում: Ոչ մեկը չգիտի՝ ինչ է անում, ինչի համար է անում, ասել են՝ արա, անում է: Այդպիսի ոստիկանությունը պատուհաս է: Եկեք տեսեք, թե Իսրայելում ինչպիսի ոստիկանություն է գործում, հասարակությունն ինչպես է սիրում, հարգում և վստահում ոստիկանությանը:

Ոստիկանությունը մարդկանց ապահովության, վստահության հիմքն է: Մարդը ոստիկան տեսնելիս չպետք է վախենա, քաշվի մի կողմ, այլ պետք է հակառակը, հանգիստ լինի, որ եթե իր հետ ոստիկան կա, ուրեմն իր հետ որևէ վատ բան չի կատարվելու:

Նույն քաղաքացին էլ պետք է պատրաստ լինի ոստիկանի հետ աշխատել, ոչ թե մտածի՝ զանգեմ ոստիկանություն, անիմաստ քաշքշուկների մեջ եմ ընկնելու, ամիսներով տանեն-բերեն, վերջում էլ իմ գլխին մի բան կոտրեն: Ամբողջ համակարգը պետք է փոխել, ոչ թե վովագասպարյանական «բարեփոխումների» շարքը շարունակել:

Հետևելով Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, զարգացումներին, ի՞նչ տպավորություն ունեք: Որքանո՞վ է տեղի ունեցող փոփոխությունների արագությունը բավարար:

Գործընթացներ կան, որ շատ արագ և լավ են առաջ գնում, որը դրական եմ գնահատում: Ես հետևում եմ թե իշխանական, թե այսպես կոչված «ընդդիմադիր» լրատվամիջոցների քարոզչությանը, որտեղ զանգվածաբար ցեխ են շպրտում իշխանությունների հասցեին: Բայց նույնիսկ այդ լրատվամիջոցներում երբեմն օբյեկտիվ քննադատություն կա, որովհետև այս իշխանությունն էլ անսխալ չի: Բայց ես անձամբ անհամբեր սպասում եմ արդարադատության և ոստիկանության համակարգերում համակարգային փոփոխություններին: Ցավոք, այս երկու համակարգերը դեռ մնացել են նույնը: Դատարաններն ու ոստիկանությունը նույն կերպ են աշխատում:

Արդեն հիմա խոսվում է, որ հնարավոր է Հայաստանում գազի գինը բարձրանա, ինչը շղթայական ռեակցիայով հանգեցնելու է տարբեր ապրանքների գնաճի: Արդեն հնչում են տեսակետներ, որ չի բացառվում, որ կրկնվի «Էլեկտրիկ Երևանը»: Դուք նման նախադրյալներ տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով, որ նոր իշխանության դեմ զանգվածային բողոքի ակցիաներ դեռ չեն եղել:

Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, երբ մարդիկ անընդհատ դժգոհեն ու որևէ մեկը նրանց ականջալուր չլինի, գուցեև վերածվի զանգվածային բողոքի: «Էլեկտրիկ Երևանն» էլ մեկ օրում չեղավ. Այնտեղ էլ պարբերաբար հավաքներ էին լինում, մի տեղ 10 հոգի, մի տեղ 50, մի տեղ 100 հոգի: Ժամանակի ընթացքում այդ ամենը հասունացավ, նաև քաղհասարակությունը կրթվեց, ավելի փորձառու դարձավ և բերեց հանգեցրեց նրան, ինչ եղավ: Ուստի իշխանությունը պետք է հասկանա, որ գազի գին բարձրացնելով և ասելով՝ պետք չի դրանից մեծ ողբերգություն սարքել, շատ հեռու չի գնա: Այո, պետք է մեծ ողբերգություն սարքել գազի թանկացումից, որովհետև նախկինների օրոք էլ գազի, լույսի, հացի և նման այլ ապրանքների գների բարձրացումների հետևանքով մերժվեց Սերժ Սարգսյանը: Դա չէր համարվի ողբերգություն, եթե այս երկու տարում հասարակության կյանքի որակը բարելավված լիներ: Ես հասկանում եմ, որ դա անհնար է, բայց եթե մարդիկ գոնե այսօր ստանային նվազագույնը 300 հազար դրամ աշխատավարձ, գուցեև գազի սակագինը 10-20 դրամով բարձրանալը ողբերգություն սարքելու պատճառ չլիներ: Բայց քանի դեռ կյանքի որակը նույնն է, էական որևէ առաջընթաց այս պահին գրանցված չէ, որևէ տեսակ թանկացում բերելու է բողոքի, որը գնալով մեծանալու է: Եթե ես Հայաստանում լինեի, առաջիններից էի լինելու, ով պայքարում է գազի թանկացման դեմ, ինչպես նախորդ անգամ:

Վերադառնալով «Էլեկտրիկ Երևանի» քրգործին, ըստ որի մեղադրանք է առաջադրվել ոստիկանության գնդապետ Արման Ավագյանին, ձեր կարծիքով դեռ շա՞տ կան ոստիկաններ, որոնք այդ գործով պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Իհարկե, նախ պետք է պատասխանատվության ենթարկվեն հրաման տվողները, երկրորդ, պետք է բացահայտվեն քաղաքացիական հագուստով այն մարդիկ, որոնք գազանաբար հարձակվել էին ցուցարարների վրա, ոտքերի տակ էին գցում բոլորին, այդ թվում կանանց ու աղջիկներին: Լրատվամիջոցների տեսանյութերում բոլորը կա, բոլորի դեմքերը ֆիքսված են: Բռնություն կիրառած բոլոր անձինք նվազագույնը պետք է մաքրվեն ոստիկանական համակարգից: Որովհետև այն համակարգը, որտեղ կան բռնարարներ, այդ համակարգը վստահություն չի ունենալու հասարակության մեջ երբեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում