Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվայի հետ Իդլիբի խնդրի շուրջ Սոչիում և Աստանայում որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել, սակայն Ռուսաստանը հավատարիմ չէ ոչ Աստանայի, ոչ էլ Սոչիի պայմանավորվածություններին՝ հավելելով, որ Թուրքիայի համբերությունն անսահման չէ։
«Ռուսաստանն իր գործողությունները բացատրում է ահաբեկչության դեմ պայքարով։ Սակայն ովքե՞ր են ահաբեկիչները։ Իրենց հողերը պաշտպանողնե՞րը։ Ռուսաստանին կարող է նույնիսկ թվալ, որ Թուրքիայում գտնվող 4 մլն սիրիացիներն էլ են ահաբեկիչ։ Բայց այդ մարդիկ փախել են Ասադի հալածանքներից», – ասել է Էրդողանը՝ կոչ անելով Ռուսաստանին հետևել Աստանայի համաձայնություններին: