Saturday, 04 05 2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր

Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը ռուսական իշխանության տրանզիտի շրջանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնում է Ղազախստան, որտեղ կմասնակցի ԵՏՄ պետությունների վարչապետների հավաքին: Այդ շրջանակում անշուշտ կան որոշակի օրակարգային հարցեր, որոնք տնտեսական տարբեր նշանակության հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար: Այդ հարթակում անշուշտ էական է էներգետիկ շուկայում գնագոյացման հարցը, որը Հայաստանի համար, այսպես ասած, մշտական հետաքրքրության առարկա է, նոր հայ-ղազախական աղմկոտ իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների վաճառքի հարցում, որը առնչվում է կարգավորումների ԵՏՄ դաշտին, միաժամանակ Ռուսաստանն ունի օնլայն առևտուրը՝ երրորդ երկրներից այդ ճանապարհով ներկրվող ապրանքների ծավալը նվազեցնելու նախաձեռնությունը, որը առանցքային նշանակություն կարող է ունենալ սպառողների համար:

Այդ ամենով հանդերձ, Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան այցը, թերևս, առավել հատկանշական կարող է լինել այն առումով, որ այնտեղ փաստորեն տեղի է ունենալու նրա և ՌԴ նոր վարչապետի առաջին հանդիպումը: Թե ինչ ձևաչափով կլինի այդ հանդիպումը, մանրամասները դեռ պարզ չեն՝ ուղղակի զրույցի՞, թե՞ երկկողմ պաշտոնական հանդիպման, սակայն, այսպես թե այնպես, հարցը նշանակալի է այն ֆոնին, որ Միշուստինը Ռուսաստանում իշխանության տրանզիտի գործընթացում նշանակված վարչապետ է: Այլ կերպ ասած՝ նա առնվազն տեսականում կարող է դիտարկվել որպես Պուտինի ժառանգորդության թեկնածուներից առնվազն մեկը: Թե ինչ հավանականություն ունի այդ հեռանկարը, այլ հարց է, սակայն ակնառու է, որ այն պետք չէ հաշվից դուրս թողնել: Ավելին, այդ հանգամանքին թերևս փոքր ինչ ավելի նշանակություն տալու հիմքերից մեկն այն է, որ Միշուստինի նշանակումը տպավորիչ «ուռա»-ով է արձանագրել ռուսական պրոպագանդայի հայազգի «աստղ» Մարգարիտա Սիմոնյանը, որը, ի դեպ, համացանցում առաջինն էր ամիսներ առաջ ազդարարել, թե «իր տպավորությամբ»՝ Պուտինը հեռանալու է նախագահի պաշտոնից: Բանն այն է, որ այդօրինակ պրոպագանդիստները չեն կարող ունենալ «սեփական տպավորություն»: Խաբուսիկ է Մարգոյի հնարքը՝ նա է խաբո՞ւմ, թե՞ նրան են խաբել՝ Պուտինի կամ Միշուստինի հարցում, սա հնարավոր է քննարկել տարբեր վարկածներով:

Բայց այդ ամենով հանդերձ ակնառու է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրողությունները Երևանի համար ուշադրության են արժանի ամենամանր դրսևորումներով անգամ, և առավել ևս՝ նոր վարչապետի մակարդակում կատարված փոփոխության: Առաջին շփումը, անկասկած, ճակատագրական համարել չի կարելի, սակայն գուցե հնարավոր կլինի շոշափել ընդհանուր ազդակներ ու տրամադրություն՝ Ռուսաստանում տեղի ունեցողի և Հայաստանի հետաքրքրությունների, շահերի հարաբերակցության առումով: Առավել ևս, որ հայ-ռուսական հարաբերության բնույթն ու միտումներն այդ իմաստով ամենևին Հայաստանի համար չէ, որ ունեն ազդեցիկ նշանակություն ոչ միայն երկկողմ հարաբերության կամ եվրասիական ինտեգրացիայի, այլ ներքին ու արտաքին քաղաքականության լայն սպեկտրով: Այդ հարաբերությունն իր բնույթով, բովանդակությամբ և, այսպես ասած, մթնոլորտով իր, գուցե մասշտաբների բերումով առավել աննկատ և դժվար շոշափելի է, սակայն էական ազդեցությունն ունի նաև ներռուսական իրողությունների և այդ պետության արտաքին վարքագծի վրա, որքան էլ անգամ դարեր շարունակ հայերին փորձել են համոզել, որ միայն Ռուսաստանն ունի էական նշանակություն Հայաստանի համար, իսկ մենք ՌԴ համար՝ ոչ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում