Tuesday, 30 04 2024
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից

Արման Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հունվարի 27-ին ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ–մայոր Լի Թաֆանելիի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության հետ կապի վարչությունից, Արման Սարգսյանը, ողջունելով հյուրերին, արձանագրեց, որ երկկողմ համագործակցությունը կայացած է։ Ոստիկանության պետի պաշտոնակատարն ընդգծեց, որ և՛ դեսպանությունը, և՛ Կանզասի ազգային գվարդիան մշտապես պատրաստակամորեն աջակցել են Հայսատանի ոստիկանությանը նյութատեխնիական միջոցներով ու փորձի փոխանակմամբ։

Այս համատեքստում Արման Սարգսյանը կարևորեց համագործակցային դաշտի ընդլայնումը՝ փաստելով, որ համագործակցության շրջանակներում այս պահին Կանզասի իրավապահ մարմինների տարածաշրջանային ուսումնական կենտրոնում է Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը։ Արման Սարգսյանը հյուրերին ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կարևորագույն դրվագները՝ շեշտը դնելով նոր ձևավորված Քրեական ոստիկանության և Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների կարոևրության վրա։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը անդրադարձավ նաև շարժական պարեկային ծառայությանը՝ ընդգծելով, որ ստեղծվելիք ստորաբաժանման կայացման գործում ևս կարևորում է փորձի փոխանակումը։ Գեներալ-մայոր Լի Թաֆանելին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ իրենք պատրաստակամ են զարգացնել համագործակցությունը։

Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով՝ անկախ երկրներից համցավոր մարտահրավերները նույնն են, որոնց դեմ արդյունավետ պայքարում անհրաժեշտ է սերտ համագործակցել՝ ապահովելով օրենքի գերակայությունը։ Լի Թաֆանելին ներկայացրեց իրենց երկրի իրավապահ մարմիններում ծառայության անցնելու կադրային քաղաքականությունը, ինչը հնարավորություն է ընձեռում ճիշտ ընտրություն կատարել և հասարակությանը մատուցել որակյալ ծառայություն։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին իր հերթին կարևորեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ իրենք պատրաստակամ են տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցելու հայ ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը։

Այս համատեքստում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում