Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Փաշինյանը սուպերվարչապետությունից չի հրաժարվի. ինչո՞ւ է Ծառուկյանը հիշել 2015 թվականը

Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների հարցը հասարակական քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում է։ Կլինի կառավարման մոդելի փոփոխություն, թե ոչ՝ առայժմ հստակ չէ։ Ընդդիմադիրները հիշեցնում են Սերժ Սարգսյանի «հագով« կարած կոստյումի մասին հայտարարությունները և տարակուսում, թե ինչու վարչապետ Փաշինյանը չի ուզում հրաժարվել դրանից։ Սպասվող փոփոխություններին անդրադարձել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հիշեցնելով, թե ինչ տեղի ունեցավ իր և իր կուսակցության հետ 2015 թվականին: Նա նշել է, որ այն ժամանակ կիսանախագահական համակարգն ուզում էին փոխարինել խորհրդարանականով, իսկ ինքն ասում էր, որ պատերազմող երկրում չի կարելի այդպես անել: «Կալանավորվեցին իմ ակտիվիստներից 635-ը՝ մեկ օրվա մեջ, որ ես ասացի՝ եթե այդպես է, ես կարող եմ քաղաքական էջը ծալել, խնդիր չկա: Միայն թե բոլորին բաց թողեք»,- հայտարարել է նա: Կարելի է ասել, որ հենց դա որոշեց սահմանադրական փոփոխությունների ելքը, քանի որ մարդկանց փողոց դուրս բերելու ամենամեծ ներուժն այն ժամանակ հենց Ծառուկյանն ուներ:

Այժմ՝ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց, նորից խոսում են սահմանադրական բարեփոխումների մասին, և չնայած հայեցակարգը դեռ չի հրապարակվել, չի բացառվում, որ կարող է վերադարձ լինել կառավարման կիսանախագահական համակարգի, իսկ արդյոք Նիկոլ Փաշինյանը նման մտադրություն ունի՞։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ պետության կառավարման մոդելի փոփոխությունը վճռական հարց է, որի մասին պետք է մասնագիտական և քաղաքական լայն խոսույթ ծավալել։ «Այն ժամանակ, երբ փոխվեց կիսանախագահականը, ու մենք անցում կատարեցինք խորհրդարանականին՝ պետք է նշել, որ խորհրդարանականի մոդելն էլ չիրագործվեց ու չընդունվեց այն տարբերակով, ինչ կա ժողովրդավարական ու զարգացած երկրներում։ Այսինքն՝ այս պարագայում ևս խորհրդարանական մոդելի որդեգրումը պայմանավորված էր ոչ թե կառավարական սկզբունքներով, այլ անձին կառավարում շնորհելու նպատակ ուներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Դիլբարյանի՝ «Ժառանգությունը» մշտապես կողմ է եղել կառավարման խորհրդարանական տարբերակին, և իրականում այդ հակամարգն ունի իր առավելությունները. «Բայց այդ համակարգին անցում կատարելու համար պետք էր ինստիտուցիոնալ մեծ կարևորություն ունեցող միավորների կայացում, ինչպիսին՝ կուսակցություններն էին։ Քաղաքագիտական չափորոշիչներին համապատասխան կայացած կուսակցություններ, ցավոք սրտի, մենք այս ամբողջ ընթացքում գրեթե չունեցանք։ Եթե որդեգրում ենք մաքուր խորհրդարանականը, ապա պետք է մտածել և՛ կուսակցությունների կայացման, և՛ ընտրությունների այնպիսի համակարգի ապահովման մասին, որը թույլ կտա քաղաքական իրական մրցակցություն ծավալելու և ոչ թե անհատների միջոցով իշխանությունն այս կամ այն ճանապարհով ձեռք բերելուն»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ կարծես բոլոր նախանշաններն առկա են գերվարչապետական համակարգից, Նիկոլ Փաշինյանը չի ուզում. «Ըստ երևույթին՝ չվստահելով այն մյուս ինստիտուտներին, որոնք պետք է իրական հակակշիռ լինեին։ Եթե իսկապես խորհրդարանական պետություն է, ապա հակակշիռների լուրջ մեխանիզմ է պետք։ Ներկայիս Սահմանադրությամբ նախագահը ձևական ֆիգուր է, որը գործունեության դաշտ գրեթե չունի ու ավելորդ է դառնում քաղաքական տախտակի վրա։ Բայց եթե մարդը չի վստահում ու տեսնում է, որ կայացած կուսակցություններ չկան, իր գլխավորած կուսակցության մեջ ևս կայացման լուրջ խնդիրներ կան, մյուս ինստիտուտներում գտնվող պաշտոնյաները ևս չեն վայելում վստահության համարժեք աստիճան, ապա միշտ էլ ծագում է այդ գայթակղությունը՝ թողնել գերվարչապետականը, ուժային կառույցները միայն իր ենթակայության տակ դնել, մեկը մյուսով հակակշռել, ինչին մենք ականատես եղանք, երբ գաղտնալսման իրավունք տրվեց նաև ոստիկանությանը։ Այստեղից երևաց, որ վարչապետն այնքան էլ չի վստահում ԱԱԾ-ին ու փորձում է ոստիկանությանը տալ ավելի մեծ լիազորություններ՝ դրանով ստեղծելով հակակշիռ ԱԱԾ-ին։ Այս իրավիճակում չկա միտում հրաժարվել գերվարչապետությունից ու անցնել դասական ու արդյունավետ խորհրդարանական կառավարման մոդելին»։

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ 2015 թվականի իրադարձությունների հիշեցմանը, Նարինե Դիլբարյանն ասաց. «Համեմատությունն ընդհանրապես տեղին չէ։ Այն ժամանակ ուրիշ, անհեթեթ խնդիր էր լուծվում, որը վատ հետևանքներ ունեցավ հենց այդ իշխող ուժի համար։

Իսկ այս պահին լուծվում է իրավիճակը կայունացնելու խնդիր։ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվել հեղափոխական նպատակներից ու խնդիրներից, բայց քանի որ կառավարման մոդելը աշխատում է նախկին սկզբունքով ու նրա կողմից կա ակնհայտ թերագնահատում գաղափարական գործունեության ու ընդհանրապես կոլեգիալ աշխատաոճի, ապա նա փորձում է կայունացնել եղածը։ Այդ համակարգում կա փրկչական միտում, դու կարող ես լինել փրկիչ, ու ինչպես Մովսեսը անապատից դուրս բերեց հրեաներին, ազատեց գերությունից… բայց այդ առասպելական ձգտումները՝ լինել մեսիա, փրկիչ, իրականում միշտ ավարտվում են ոչ այնքան հաջող, և ճիշտը հակակշիռների վրա հիմնված կառավարման համակարգն է, որտեղ ամեն մեկը և՛ հաշվետու է, և՛ զգում է իր կատարածի պատասխանատվությունը»։

Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ տարբեր դրդապատճառներ կային, թե ինչու 2015 թվականին հետապնդման ենթարկվեց Գագիկ Ծառուկյանն ու իր կուսակցությունը, և թե ինչու վերաֆորմատավորվեց իր դերը քաղաքական համակարգում։

«Հոկտեմբեր ամսին ամերիկյան IRI ընկերության կազմակերպված հարցումները ցույց են տալիս, թե ինչպես է նվազում «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը՝ մեկ տարվա ընթացքում հինգ տոկոսով, իսկ ԲՀԿ-ինը բարձրանում ինը տոկոսով։ Այս երևույթը պայմանավորված է նրանով, որ մարդիկ հիասթափված են, որ տեղի չի ունեցել ապօրինի հարստացման վերադարձը պետությանը, լուրջ փոփոխություններ չկա սոցիալական վիճակի մեջ, ու նորից աղքատ խավը շրջվում է դեպի ԲՀԿ, հույսեր կապում Գագիկ Ծառուկյանի հետ, որ նրա կողմից կառավարության ձևավորման դեպքում, ըստ այդ մարդկանց պարզագույն պատկերացումների, կարող է Հայաստանում ներդրումներ բերել ու փոխել սոցիալտնտեսական վիճակը։ Դրան, որպես արձագանք, իշխանությունները, եթե նախկինում մատերի արանքով էին նայում, որոշեցին այդ քրեական գործերը որպես քաղաքական գործիք օգտագործել, որ ԲՀԿ ռեյտինգը նվազեցվի։ Եվ հիմա մենք տեսնում ենք՝ ԲՀԿ-ն ողջ կազմով դիմադրում է այդ ճնշումներին, խորհրդարանում բացահայտ առճակատման գնաց, նույնիսկ ներկայացվեց որպես քրեական արժեքներ պաշտպանող քաղաքական ուժ, պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթը հենց դրան էր ուղղված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ այս ամենը միմյանց հետ փոխկապակցված է. «Իշխանություններն այն մոտեցումն ունեն, որ եթե չեն կարող խնդիր լուծել, գերադասում են հակառակորդներին ոչնչացնել, քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելով իրավական լծակները։ Բայց միևնույն ժամանակ նշեմ, որ դրանք պետք չէ կապել 2015 թվականի իրադարձությունների հետ։ Այն ժամանակ ԲՀԿ-ն դեմ էր սահմանադրական փոփոխություններին և գտնում էր, որ պետք է պահպանել կառավարման կիսանախագահական համակարգը, այսինքն՝ ուներ քաղաքական շահ՝ դիմադրել այդ փոփոխություններին»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում