ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը դեռ չի սկսվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը, մասնավորապես հնարավորություն չի տրվում ամբողջ ծավալով ծանոթանալ դատարանի որոշմանը։ Մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել։ Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեադատավարության մեջ, որ անձին, պրոֆեսիոնալ իրավաբանին թույլ չի տրվում որոշումը կարդալ»,-ասաց Ամրամ Մակինյանը։