Sunday, 12 07 2026
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին

Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ղեկավարի ընտրության հարցում միշտ կարևոր է եղել Ռուսաստանի դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դա չեղավ, ավելին, փորձագիտական շրջանակներից հակառակ տեսակետն է մշտապես հնչում։ Նա ընդունված չէ Հյուսիսում։ «Իրատեսը» ավելի վաղ, իր աղբյուրներին հղում կատարելով, գրել էր, որ ռուսական շրջանակները շոշափում են Հայաստանի քաղաքական դաշտը և արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել։

Արևմուտքի հետ առավել ասոցացվող Նիկոլ Փաշինյանը հենց կառավարման առաջին իսկ ամիսներից սկսած հանդիպեց նաև ԵՄ-ի, ու ԱՄՆ-ի մերժողականությանը։ Իր մեծ հիասթափության մասին փաստեց նույնիսկ ինքը` Նիկոլ Փաշինյանը, մտաբերենք, թե միայն այն, որ ԵՄ-ի «աջակցությունն» ինչպես հեգնեց Փաշինյանը՝ ծեր Եվրոպայի հայտնի օդանավակայանում Հայաստանի օլիգարխներից որևէ մեկին թափ տալու և «դժբախտի» գրպաններում «ռեկետ» իրականացնելու իր ունակության մասին ակամա խոստովանությամբ։

Մեր աղբյուրի պնդմամբ, Արևմուտքն էլ արդեն Փաշինյանին այլընտրանք է փնտրում։ Այդ մասին նույնիսկ նրանց դիվանագետներն են ակնարկել։ Իսկ որ Հայաստանում ԱՄՆ-ի «ամենատես աչքերը» շատ բան են փոխանցել համապատասխան կառույցներին, կասկածից վեր է։

Եթե երկու բևեռների շահերը համընկան ու Նիկոլ Փաշինյանին փոխարինողի դերում նույն անձին տեսան… բավական ծանր օրեր են սպասում Փաշինյանին։ Ու այստեղ պետք չէ ասել՝ իսկ Հայաստանի ժողովո՞ւրդը։ Հիշենք, թե Նիկոլ Փաշինյանին ինչ ասաց Սերժ Սարգսյանը. «Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու»։ Պարզվեց՝ ուներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում