Friday, 10 07 2026
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
20:50
Տոնալին՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում

Copa America. Վերջին քառորդ եզրափակիչում նույնպես անակնկալ գրանցվեց (տեսանյութ)

Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ բոլոր հանդիպումներում անակնկալ արդյունքներ գրանցվեցին: Կիսաեզրափակիչ դուրս չեկան Բրազիլիան և Արգենտինան, Պերուն հաղթեց իրենից կարգով բարձր Կոլումբիային, վերջին խաղում էլ Չիլիի չափազանց գեղեցիկ ու ուժեղ խաղ ցուցադրող հավաքականը զիջեց Վենեսուելային:

Ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում չիլիացիները նման չէին իրենք իրենց. նրանց գրոհներում բացակայում էր սրությունը, ինչը միանշանակ ձեռնտու էր վենեսուելացիներին: Վերջիններս առանց դժվարության պաշտպանվում էին և հակագրոհելու առիթը բաց չէին թողնում: Ընդհանուր առմամբ անհետաքրքիր առաջին խաղակեսի 35-րդ րոպեին անսպասելի գոլ գրանցվեց: Վենեսուելացիները դաշտի կենտրոնում տուգանային հարվածի իրավունք ստացան, գնդակին մոտեցավ Արանգոն, ում ճշգրիտ փոխանցումից հետո Վիսկարրոնդոն բացեց խաղի հաշիվը:

Երկրորդ խաղակեսը կարմիրները շատ ակտիվ սկսեցին և առաջին 25 րոպեների ընթացքում գնդակը մի քանի անգամ պարզապես հրաշքով չհայտնվեց Վեգայի դարպասում: Այդուհանդերձ, 70-րդ րոպեին չիլիացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, աչքի ընկավ մի քանի րոպե առաջ հորիզոնական դարպասաձողին հարվածած Սուասոն: Հաշիվը հավասարվելուց հետո խաղը հանգստացավ և երկու թիմերն էլ ավելի շատ ուշադրություն էին դարձնում պաշտպանությանը: Թվում էր՝ թիմերը պատրաստվում են լրացուցիչ ժամանակի, սակայն 80-րդ րոպեին հերթական ստանդարտից հետո ամեն ինչ փոխվեց: Արանգոն գնդակը կախեց չիլիացիների տուգանային հրապարակի կենտրոն, խաղի մեծ մասն անգործ մնացած Բրավոն ձեռքից բաց թողեց այն, իսկ վրա հասած Սիչերոն սառնասրտորեն օգտվեց դարպասապահի նվերից:

Չիլիացիները երկու անգամ կարող էին հավասարացնել հաշիվը, սակայն մի դեպքում եզրային մրցավարը սխալվեց՝ խաղից դուրս վիճակ արձանագրելով, մյուս դեպքում էլ նույն Սիչերոն այս խաղի ընթացքում երկրորդ անգամ գնդակը դուրս բերեց դատարկ դարպասից:

Չիլի-Վենեսուլա՝ 1:2, ինչը նշանակում է, որ Copa America-ն մնաց առանց ֆավորիտներիի: Նշենք, որ կիսաեզրափակիչում Վենեսուելան կմրցի Պարագվայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում