Թուրքիան Լիբիա կուղարկի սիրիացի զինծառայողների 4 ջոկատ, հայտնում է Al Arabiya-ն: Յուրաքանչյուր ջոկատում 35 զինծառայող է լինելու, որոնք վարժեցված են քաղաքային պայմաններում ռազմական գործողությունների իրականացմանը: Նրանց հրամանատարները սիրիացիներ են, որոնք ունեն Թուրքիայի քաղաքացիություն:
Ըստ հեռուստաալիքի, Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը թուրքական 3 ընկերությունների հետ պայմանագրային զինծառայողներ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիր է կնքել, բացի այդ պայմանագիր է ստորագրվել թուրքական զրահատեխնիկայի և տանկերի մատակարարման վերաբերյալ:
Աղբյուրի տվյալներով, Տրիպոլի են ժամանել թուրքական հատուկջոկատայիններ, որոնք պետք է հսկեն ազգային համաձայնության կառավարությունը ՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: