Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները բացասական ազդեցություն են թողնում որոշ ամերիկյան և եվրոպական ընկերությունների վրա: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուին:
«Երբ դուք դադարում եք բիզնեսում համագործակցել այնպիսի մեծ երկրի հետ, ինչպիսին Ռուսաստանն է, առաջացած ազդեցությունը չի սահմանափակվում միայն Ռուսաստանի սահմաններով: Կան ամերիկյան ընկերություններ կան, որոնք արդեն անհարմար վիճակում են, կան նաև այդպիսի եվրոպական ընկերություններ»,- ասել է Լյուն:









































