Friday, 03 05 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը

Նոր ընդդիմության առանցքային նախադրյալը. Մեկ քայլ առաջ

Հայաստանում արտահերթ ընտրության մասին խոսակցությունը քաղաքական կոնյուկտուրայի բերումով մի շարք ուժերի դեպքում լինելով հասկանալի, այսպես ասած քաղաքագիտական տեսանկյունից բավականին անհամարժեք է: Եվ դրա պատճառը շատ պարզ է՝ արտահերթ ընտրությունն ու ընդհանրապես ընտրությունը իմաստավորված կարող է լինել քաղաքական մրցակցության պայմաններում, երբ դաշտում ակնհայտ են հավասարազոր մրցակիցները: Հակառակ դեպքում, արտահերթ ընտրությունը ընդամենը ֆորսմաժորային դրսևորում է, բացառիկ իրողություն:

Հայաստանում ներկայումս չկա քաղաքական ֆորս-մաժորի նախադրյալ, թեև ինչ խոսք առկա է մի քանի հարց, որ ունեն այդպիսին ստեղծելու կամ առաջացնելու պոտենցիալ, ինչպես օրինակ Ամուլսարի հարցը: Սակայն, եթե այդ կետերը չեն ակտիվանում, ընդհանուր ընթացքում արտահերթ ընտրության նախադրյալ չկա, և ոչ միայն նախադրյալ, նաև իմաստ գործնականում չկա, որովհետև ստացվելիք պատկերը շատ չնչին է տարբերվելու հեղափոխությունից հետո եղած արտահերթ ընտրությունից:

Արտահերթ ընտրության փոխարեն, Հայաստանում հանրային դիսկուրսը պետք է կենտրոնացվի ընդդիմության ձևավորման հարցի վրա, որը չափազանց բարդ հարց է մի շարք հանգամանքների բերումով: Առերևույթ, ընդդիմությունը ձևավորվում է այսպես ասած ինքնաբերաբար, երբ ավելանում է կառավարությունից դժգոհ քաղաքացիների թիվը: Բայց, Հայաստանում զուտ դժգոհությունը վաղուց արդեն բավարար չէ քաղաքական գործընթացում արդյունավետ մրցակցություն ստեղծելու համար և բավարար չի լինելու առավել ևս հետհեղափոխական Հայաստանում: Որովհետև հանրությունը փոխվում է տեխնոլոգիական հեղափոխությանը զուգահեռ:

Մենք ներքաղաքական գործընթացները գերազանցապես չափում ենք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ, այն դեպքում, երբ առավել ուժգին ազդեցություն հանրությունների կյանքի վրա թողնում է աշխարհում ամեն օր տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխությունը, ընդ որում այդ բառի ոչ միայն գիտատեխնիկական իմաստով: Եվ հատկապես երկրներում, հանրություններում, որտեղ ուժեղ չեն քաղաքական ավանդույթներն ու քաղաքական մշակութային հաստատված կանոնները, ամեն օր տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխությունը քաղաքական զարգացումների, հանրային գնահատման սանդղակների, հանրության վարքագծի վրա թողնում է առավել ուժգին ազդեցություն: Եվ այդ իմաստով մենք ունենք գրեթե ամեն օր փոխվող հասարակություն, որը իհարկե վիզուալ առումով ամենօրյա տեսանելիության մեջ չէ, սակայն այդ հանրությունում ընդդիմության դերի հավակնող ուժերը պետք է հանրության այդ ամենօրյա փոփոխության նյարդը տեսնել ու շոշափել կարողանան հենց ամենօրյա ռեժիմով, որպեսզի կարողանան լինել մեկ այլ առաջ: Իրադարձություններից մեկ քայլ առաջ: Ահա թե ինչը կարող է լինել Հայաստանում արդյունավետ ընդդիմության առանցքային նախադրյալը: Մի բան, որին սակայն գոնե առայժմ Հայաստանում չի հմապատասխանում հիմնական հավակնորդների շրջանակից և ոչ մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում