Tuesday, 21 07 2026
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր

Խորհրդակցություն ԼՂ կառավարությունում՝ գյուղատնտեսական և սանմաքրման աշխատանքների հետ կապված

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու գյուղատնտեսական և համապետական շաբաթօրյակների աշխատանքների ընթացքը:
Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը սկզբում ներկայացրել է գարնանացանի աշխատանքների արդյունքներն ու խնդիրները: Ըստ նրա՝ նախորդ տարվա համեմատ 2014 թ.-ին մոտ 3 տոկոսով ավելի հողատարածք է հերկվել գարնանացանիհամար:

Ա. Խաչատրյանը տեղեկացրել է, որ գյուղտեխնիկայի քանակն ընդհանուր առմամբ բավարարում է ընթացիկ աշխատանքներին, իսկ սերմացուների ու պարարտանյութերի պահանջվող ծավալն առկա է, բացառությամբ ազոտական պարարտանյութի, որի մատակարարման ուղղությամբ որոշ խնդիրներ են ծագել:

Վարչապետը, անդրադառնալով աշնանացան մշակաբույսերի ցանքի ժամանակացույցին, նշել է, որ նախորդ տարի ևս նկատվել են ուշացումներ՝ հանձնարարելով այս տարվա բերքահավաքին զուգահեռ պատրաստվել աշնանացանի աշխատանքներին:

Ա. Հարությունյանը հանձնարարել է նաև թարմացնել հերկի տրակտորների և կոմբայնների հայտերը և այս տարվա ընթացքում ավարտել դրանց մատակարարումը, որպեսզի հաջորդ տարի ընդհանրապես խնդիրներ չծագեն գյուղտեխնիկայի քանակի հետ կապված:

Քննարկելով ապրիլի 7-ից մայիսի 9-ը կազմակերպվող համապետական շաբաթօրյակների աշխատանքների ընթացքը՝ կառավարության ղեկավարը դժգոհություն է հայտնել դրանց արդյունքներից, մատնացույց անելով գլխավոր մայրուղիների ոչ ցանկալի վիճակը:

Վարչապետ Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ մայրուղիների սանմաքրման աշխատանքներն այսուհետև կատարվելու են շրջանների վարչակազմերի լիազորությունների շրջանակներում, ինչի ֆինանսավորման համար հանձնարարել է դրանց ղեկավարներին համապատասխան հայտեր ներկայացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում