Saturday, 18 07 2026
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան

Երկրի կառավարման համակարգի փոփոխությունը մեծ վտանգներ է պարունակում. սահմանադրագետ

«Ակնկալել, որ մենք այս պահին հեղափոխական առաջընթացներ կգրանցենք Սահմանադրության փոփոխմամբ, երբ իշխանությունների հանդեպ չկա բավարար վստահություն, հնարավոր չէ»,- այսօր խոսելով սահմանադրական բարեփոխումների ներկայացված հայեցակարգից՝ ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը:

Նա ասաց, որ շատ լուրջ ուսումնասիրել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, և համարում է, որ առանցքային փոփոխությունը թերևս երկրի կառավարման մոդելի փոփոխությունն է, որը լուրջ վտանգներ է պարունակում:

«Կառավարման ձևի փոփոխման հարցում բավական առաջարկություններ կան: Դրանք շոշափելի առաջարկություններ են, բայց հարց է՝ արդյոք նպատակահարմա՞ր է երկրի կառավարման ձևի փոփոխությունը:

Կառավարման ձևի փոփոխությունը, մասնավորապես խորհրդարանական ձևին անցնելը, բավական մեծ վտանգներ է պարունակում»,- ասաց Մազմանյանը: Նրա խոսքով՝ «սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում գերակշռում է «հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքը, որը վտանգներից մեկն է: «Այս սկզբունքը բնորոշում է այսօրվա քաղաքական մտածելակերպը: Իշխող կուսակցությունը իր շատ և շատ գործողություններով ապացուցել է դա՝ ակնարկելով, որ հաղթել եմ ընտրություններում, ես մեծամասնություն եմ, և միայն ես կարող եմ վճռել քաղաքական որոշումների ճակատագիրը, կարող եմ արհամարհել ընդդիմությանը և բոյկոտել նրա նախաձեռնած քննարկումները, լսումները: Կարծում եմ՝ այս մտածողությունը փորձում են հիմնավորել, ամրապնդել և նոր Սահմանադրության հիմքը դարձնել, որը կարող է հիմք հանդիսանալ քաղաքական կայունության համար»,- նկատեց Մազմանյանը, ապա հավելեց. «Բայց երկարատև առումով այս հայեցակարգը կայունության շատ թույլ մոդել է առաջարկում: Ավելի շուտ ժամանակավոր կայունության մասին է խոսքը, քանի որ 5 տարի հետո կարող է գալ մեկ այլ կուսակցություն, մեկ այլ մեծամասնություն, որը կարող է գալ բացարձակապես այլ ծրագրով, որը կարող է շրջադարձ առաջացնել»:

Քննարկմանը ներկա քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով էլ՝ այս պահին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն այնքան արդիական չէ, որքան 2005-ին էր: «Խնդիրը կառավարման ձևը չէ. խնդիրը չպետք է այդպես դնել, թե որ մոդելն է ավելի արդյունավետ, որը՝ ոչ, որը ինչ վտանգներ է պարունակում: Պետք է ընտրել այնպիսի մոդել, որն ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի ժողովրդավարության զարգացման համար:

Կառավարման ձևը տարբեր կուսակցությունների, տարբեր քաղաքական ուժերի, տարբեր ընտրական համակարգերի առկայության պարագայում կարող է բերել տարբեր արդյունքների»,- ասաց Մարկարովը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն էլ խոսեց սահմանադրական բարեփոխումների շարժառիթների մասին: Բայց մինչ շարժառիթները թվարկելը փորձագետը զարմանք հայտնեց, թե ինչպե՞ս կարելի էր այդպիսի՝ իրար հակասող մտքերով, դրույթներով փաստաթուղթ կազմել: «Ես չեմ հասկանում, թե ՍԴ բարեփոխումների հայեցակարգը ինչ փաստաթուղթ է, այստեղ չափազանց շատ խնդիրներ կան: Ինչ վերաբերում է շարժառիթներին, ապա ասեմ, որ Հայաստանի ստեղծման օրվանից ստեղծվել է մշակույթ, երբ ընդունված չէ ասել, որ Հայաստանում կան խնդիրներ, այդ դեպքում ի՞նչ խնդիրների լուծումն են այս բարեփոխումները»,- հարցադրում արեց նա:

«Ամեն դեպքում, ես կառանձնացնեմ որոշ շարժառիթներ, որոնցից մեկը մարդու իրավունքների ոլորտում է: Սահմանադրական բարեփոխումների ներկա հայեցակարգի իրավական մասը ակնհայտորեն սահմանափակելու է մարդու իրավունքներն ու ազատությունը»,- ասաց Աշոտ Խուրշուդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում