Monday, 13 07 2026
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Երևանում դատվող ամուսինը 20-ամյա կնոջը դաժան ծեծի է ենթարկել, կինը հիվանդանոցում մահացել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Իլլարիոն Նունուշյանի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Նունուշյանը 30 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի  14-րդ կետով՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելը, ինչի արդյունքում տուժողը մահացել է:

Տուժողը Իլլարիոն Նունուշյանի հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կինն էր…

Նախկինում դատապարտված և պատժի կրումից 2017 թվականի հունիսի 9-ին ազատված Իլլարիոն Նունուշյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի  1-ին կետով, և դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերոհիշյալ դատավճռի հրապարակումից ուղիղ մեկ ամիս առաջ, երբ Նունուշյանը գողության գործով ազատության մեջ գտնվող ամբաստանյալ էր դեռ, երբ գործը դեռևս  քննվում էր ընդհանուր իրավասության դատարանում, նա կատարել է ավելի ծանր հանցավոր արարք՝ դաժան բռնություն գործադրելով՝ ոտնձգել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ կյանքի ու առողջության նկատմամբ:

Ըստ մեղադրանքի՝ 2018  թվականի նոյեմբերի 11-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ն անց 30-ի սահմաններում, Իլլարիոն  Նունուշյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Երևանի Արին Բերդի փողոցի տներից մեկում վիճաբանել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Քրիստինե Ի.-ի հետ:

Իլլարիոնը, ըստ մեղադրանքի, շուրջ 10 րոպե ձեռքերով, ոտքերով, մետաղե ամրանով ու մետաղե թեյնիկով բազմաթիվ հարվածներ է հասցրել Քրիստինեի գլխին, դեմքի, որովայնի, մեջքի շրջաններին, կնոջ առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ սալջարդ վերքերի, արյունազեղումների, քթոսկրերի կոտրվածքների, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի, ձախ կիսագնդի սուբդուրալ արյունահավաքի, զույգ կիսագնդերի քունքագագաթային և ուղեղիկի շրջանների սուբարախնոիդալ արյունազեղումների, որովայնամզի արյունազեղումների, փայծաղի, լյարդի պատռվածքների ձևով, որոնք ուղեկցվել են ներքին արյունահոսությամբ, գլխուղեղի այտուցով, ներքին օրգանների դիստրոֆիկ-նևրոտիկ փոփոխություններով…

Ստացած վնասվածքներից Քրիստինե Ի.-ն հաջորդ օրը՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը  22-ին հիվանդանոցում մահացել է:

Առաջադրված մեղադրանքում Իլլարիոն Նունուշյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Տուժողի իրավահաջորդ Վ. Ի.-ն դատարանին հասցեագրված դիմումում նշել էր, թե 82 տարեկան է, վատառողջ, չի կարող ներկայանալ դատարան, խնդրում է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները, քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացնում, պատժի նշանակման հարցն էլ թողնում է դատարանի հայեցողությանը:

Մեղադրող դատախազ Գ. Աղասյանն առարկել է գործի քննության արագացված կարգի կիրառման դեմ, բայց դատարանն արձանագրել է, որ առարկությունը փաստարկված չէ:

Դատարանը հաշվի է առել, որ Իլլարիոն Նունուշյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա խնամքին են երկու անչափահաս երեխաները, որոնցից մեկը՝ մինչև 14   տարեկան: Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ Իլլարիոն Նունուշյանի մոտ որոշակի խնդիրներ են արձանագրվել՝ բարդացված կենցաղային հարբեցողությամբ:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Իլլարիոն Նունուշյանի կողմից, այդ հանգամանքը դիտել է  որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Իլլարիոն Նունուշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Այս պատժին գումարվել է նախորդ պատժի՝ 2 տարի 6 ամիս ազատազրկման 1 տարին, վերջնական պատիժ է սահմանվել 8 տարի ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ից:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում