15-ամյա դեռահասի մահվան գործով կալանավորված քննիչ Մարիանա Չոլոյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել:
Դա տեղի է ունեցել Կովկասյան բժշկական կենտրոնում, որտեղ նրան տեղափոխել էին՝ հաղորդում է ekhokavkaza.com-ը:
Դատարանը հավանաբար կորոշի խափանման միջոցը վաղը:
Ըստ կալանավորված քննիչի փաստաբան Թեոն Գվազավայի՝ Մարիանա Չոլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը անօրինական է: Գվազավայի խոսքով՝ այս գործում հանցավոր գործողություններ չեն եղել ո՛չ քննիչի, ո՛չ ոստիկանության կողմից, և անչափահասի նկատմամբ հարկադրանք չի եղել:
Հիշեցնենք, որ 15-ամյա մի դեռահասը, որը մի քանի օր առաջ ցած է նետվել իններորդ հարկից, մահացել է հիվանդանոցում: