Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

«Թող մարդուն հնարավորություն տան մասնակցելու քաղաքական պրոցեսներին». հավաքներ Արցախում՝ հաջակցություն Սամվել Բաբայանի

Արցախում սկսել են զանգվածային հավաքներ՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի:  Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը:

Հայտարարության մեջ նաև ասվում է. «Պետռեգիստրից անհիմն հանելու հարցով դեկտեմբերի 19-ի դատական նիստի նախօրեին նախկին զորահրամանատարի համակիրները պահանջում են դատարանի արդար որոշում և Արցախի իշխանությունների գործողությունների անօրինության ճանաչում: Անհանդուրժողականության ալիքը բարձրացել է դատարանի աշխատակիցների ներքին խոհանոցային այն խոսակցություններից, թե դատական համակարգի վրա ճնշումների պատճառով դատարանը ստիպված կլինի որոշում կայացնել ոչ հօգուտ Ս. Բաբայանի:

Հիշեցնենք, որ ԱՀ իշխանությունների անօրեն գործողությունները պարզ դարձան 2019 թվականի փետրվարին, երբ Ս. Բաբայանը հայտարարեց 2020 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության վերաբերյալ: Պարզվել է, որ նախկինում ԱՀ իշխանությունների թելադրանքով ոստիկանությունը, առանց իրավական հիմնավորման, Ս. Բաբայանին հանել է հաշվառումից՝ զրկելով նրան քաղաքացիությունից: Սա իր հերթին անհնար է դարձրել Ս. Բաբայանի առաջադրումը նախագահական ընտրություններին, քանի որ, ըստ օրենքի, ԱՀ  նախագահ կարող է դառնալ միայն Արցախի քաղաքացին. «Կոչ եմ անում իմ բոլոր համակիրներին ցուցաբերել զսպվածություն, չհավատալ տարաբնույթ ասեկոսեների և սպասել դատարանի որոշմանը: Ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ Արցախի ներկայիս իշխանությունները արժանապատվություն կցուցաբերեն և չեն գնա Սահմանադրության, օրենքի ու սեփական ժողովրդի դեմ հերթական հանցագործությանը»,- իրավիճակը մեկնաբանում է Ս. Բաբայանը»:

Հայտարարության մեջ նշված հավաքների մասին որևէ տեղեկություն չուներ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։

Իսկ Սամվել Բաբայանի աջակիցներից՝ «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը՝ ասաց. «Մենք ևս հայտարարություն ենք տարածել՝ պահանջելով արդարության վերականգնում։ Մարդուն  անօրինական կերպով զրկել են քաղաքացիությունից, ինչի պատճառով նա  չի կարողանում մասնակցել ընտրություններին։ Կոչ ենք անում Արցախի իշխանություններին վերանայել իրենց մոտեցումը ու մարդուն հնարավորություն տալ վերականգնելու արդարությունը, որ նա էլ կարողանա  մասնակցել Արցախում առաջիկայում կայանալիք քաղաքական պրոցեսներին»։

Պետրոսյանը հույս է հայտնում, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները իրենց  արտացոլումը կունենան Արցախում. «Քանի որ Հայաստանում արդարադատության վերականգնման ձգտումներ կան, այնտեղ  էլ  պետք է այդ պրոցեսները լինեն։ Արցախի իշխանությունները պետք է հակված լինեն մաքսիմում ուղղել  իրենց  նախկին սխալները՝ հանուն Արցախի ապագայի»։

Մեր զրուցակիցն իր զարմանքն է հայտնում՝ ինչո՞ւ է Երևանում գրանցումը հասարակ քաղաքացիների համար բարդ գործընթաց, իսկ Սամվել Բաբայանի դեպքում, նույնիսկ առանց նրա իմացության, նման բան հնարավոր եղել անել: «Մարդուն անօրինական կերպով զրկել են քաղաքացիությունից՝  առանց իր գիտության։ Հիմա որ գանք  Երևանում  գրանցվենք, հազար տեսակ փորձությունների միջով պետք է անցնենք, իսկ նրան առանց իր գիտության երկրից երկիր են տեղափոխել։  Հույս ունեմ, որ  առաջիկա դատավարության ժամանակ արդարությունը կվերականգնվի»,- նշեց Պետրոսյանը։

Ռազմիկ Պետրոսյանն Արցախի իշխանություններին կոչ է անում ուղղել իրենց սխալները: «Հայաստանում այդ պրոցեսներն արդեն ավարտվում են, Արցախում էլ օր առաջ պետք է ուղղվեն սխալները, ու դրանցից մեկն էլ Սամվել Բաբայանի իրավունքները վերականգնելն է»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում