Friday, 03 05 2024
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա

Եթե գեթ մեկ օր Ամուլսարում աշխատանք իրականացվի, «Լիդիանը» արբիտրաժում շանս կունենա

2019 թվականի հոկտեմբերի 15-ին «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը հայտարարություն տարածեց, որ իր գլխավոր պարտատերերի հետ ստորագրել է հերթական չորրորդ վերախմբագրված հետաձգման համաձայնագիրը։ Ըստ այդ համաձայնագրի՝ համաձայնության են եկել, որ ֆինանսական պարտավորությունների գծով վճարումներ անելու են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը։

Ի՞նչ փուլում են գտնվում Ամուլսարի գործընթացները՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները․ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը պատասխանեց․ «Վաղուց արդեն հայտնի է, որ այդ ընկերության ֆինանսական վիճակը լավ չէ։ Նրանց վերջին աուդիտի եզրակացությունը խոսում է նրա մասին, որ սնանկացման եզրին կանգնած կազմակերպություն է։ Այս տարվա վերջին հաշվետվությունից երևում է, որ արդեն 45 միլիոնի բացասական հաշվեկշիռ ունի։ Դա նշանակում է, որ լուրջ ֆինանսական խնդիրներ կան, և պարզ է, որ ունի տարբեր բանկերից վերցված պարտքեր, ու նրանք այդ գումարները հետ պահանջելու իրավունք ունեն։ Այս համաձայնագիրը կապված է հենց դրա հետ, ու նրանք արդեն վերջնաժամկետ են տվել։

Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող ակտիվությունը կապված է հենց այս համաձայնագրի վերջնաժամկետի հետ։ Նրանք ամեն մի պատրվակով մուտք են գործում տարածք, նկարում են ու հետո հայտարարում, որ իրենք արդեն ունեն թույլտվություն, և ամեն կերպ փորձում էին թարմացնել համաձայնագիրն ու երկարացնել իրենց պարտավորությունների վճարման ժամկետները։ Համենայնդեպս, ես կարծում եմ՝ բացի նրանից, որ այդ կազմակերպությունը հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունի, իսկ մեր օրենսդրությամբ նախատեսվում է հինգ տարվա փորձ, հիմա էլ ունի ֆինանսական խնդիրներ։ Կարծում եմ՝ բացի իրավական հարցերից, այս վիճակում տնտեսապես էլ, եթե թույլ տան այս կազմակերպությանն այնտեղ որևէ գործունեություն իրականացնի, ապա այն կազդի մեր տնտեսության վրա»։

Իրավաբանը նաև հավելել է, որ եթե մեր կառավարության կողմից թույլտվություն տրվի, ու թեկուզ մեկ օր նրանք այդտեղ աշխատանքներ անեն, ապա ձեռք կբերեն որոշակի իրավունքներ արբիտրաժով գումարներ պահանջելու։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում