Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը՝ համաձայնագրով նախատեսվում է պետբյուջեին տրամադրել աջակցության վարկ՝ 45,8 մլն եվրո գումարի չափով:
«Ամբողջ տարի կառավարությունն ասել է՝ դեֆիցիտ չունենք, գումարի ավելցուկ ունենք, հիմա եկել տարեվերջին ասում եք՝ դեֆիցիտ ունենք»,- դիմելով ֆինանսների փոխնախարարին՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: