Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Եթե ոչ «Եդինայա Ռոսիայի» գործընկեր ԲՀԿ-ն, էլ ո՞վ․ ինչո՞ւ են նորից հիշել Տիգրան Սարգսյանին

2020 թվականին լրանում է ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը. Այդ իրավունքն անցնում է Բելառուսին։ Օրերս խորհրդարանում քննարկվում էր ֆինանսական շուկայի ոլորտում ԵՏՄ երկրների օրենսդրությունները ներդաշնակեցնելու մասին օրինագիծը, և Տիգրան Սարգսյանի պաշտոնավարմանն անդրադարձ եղավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից։ Պատգամավոր Միքայել Մելքումյանը մասնավորապես նշեց. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հինգ տարի նախագահել է Հայաստանի ներկայացուցիչը, և պետք է գնահատել, թե ինչպես է նա աշխատել, ինչ արդյունք է տվել գործունեությունը»։

Տիգրան Սարգսյանին 2015 թվականին, հիշեցնենք, այդ պաշտոնում առաջադրել է Սերժ Սարգսյանը՝ առաջադրման իրավունքն այդ ժամանակ պատկանում էր Հայաստանին:

Իսկ արդյոք նա դադարելու է լինել նաև ԵՏՄ հանձնաժողովի անդամ: Յուրաքանչյուր երկիր ունի երկուական ներկայացուցիչ-նախարար այդ հանձնաժողովում: Հայաստանը ներկայացնում էին հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Կարինե Մինասյանը՝ ՏՏ ոլորտի նախարարի կարգավիճակով: Վերջինս համարվում է Տիգրան Սարգսյանի տնտեսական թիմի անդամ:

Այժմ Միքայել Մելքումյանը խորհրդարանում բարձրացնում է հարցը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է մտածի նոր ներկայացուցիչ նշանակելու մասին:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը մինչդեռ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ինքը դեռ ԵՏՄ-ի կազմավորումից առաջ նշել է՝ դա կառույց է, որը կապ չունի ո՛չ Եվրոպայի, ո՛չ Ասիայի, ո՛չ տնտեսության, ո՛չ էլ միության հետ. «Այն ընդամենը զսպաշապիկ է, որպեսզի երկրները խնդիրներ ունենան Եվրոպական միության հետ հարաբերություններում։ Ինչ վերաբերում է աշխատանքի էֆեկտիվությանը, ապա եթե ուզում եք տնտեսագիտության մեջ Նոբելյան մրցանակակիրների բերեք, միևնույն է՝ մնալու է անարդյունավետ։ Հետևաբար, գնահատելուց առաջ պետք է հարց տանք՝ ի՞նչն եք գնահատում, կամ գնահատում ենք որ ի՞նչ անենք»։

Ըստ քաղաքագետի, մեծ հաշվով, էական չէ, թե վերը նշված անձինք կշարունակեն պաշտոնավարել այդ կառույցներում, թե ոչ՝ որպես Հայաստանի ներկայացուցիչներ. «Դրա հետ կապված որևէ կարծիք չունեմ, չեմ կարծում, թե որևէ բան կփոխվի, եթե նրանք մնան կամ չմնան։ Ընդհանուր իրերի դասավորության վրա նրանց մնալն ու չմնալը ազդեցություն չունի։ ԵՏՄ-ի ամբողջ կառուցվածքը մեկին մեկ քոփի փասթ են փորձել անել Եվրամիության կառույցներից, նույնիսկ մարմինների անուններն են մեկին մեկ վերցրել, եվրոպականը ջնջել, փոխարենը գրել են եվրասիական։ Բայց դա շատ նման է, երբ փոքր աղջիկ երեխան մոր բարձրակրունկներն է հագնում։ Այո՛, հագնել կարող է, բայց բացի նրանից, որ զվարճալի է, այլ էֆեկտ ունենալ չի կարող»։

Խոսելով այն մասին, թե ինչու է այս հարցերը խորհրդարանում բարձրացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Հաշվի առնելով այն, որ այդ կուսակցությունը հետապնդում է շատ կոնկրետ խմբային շահեր, միակ ուժն է խորհրդարանում, որ Պուտինին կից իշխանական, «Եդինայա Ռոսիայի» միակ քաղաքական գործընկերն է, ապա եթե ԲՀԿ-ն չտար այդ հարցը, էլ ո՞վ տար։ Կփորձեն ունենալ հավակնություններ, այդ տրամաբանությամբ՝ լավ է, գործ է բացվում, ինչո՞ւ չփորձենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում