Monday, 20 07 2026
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան

ԲԴԽ նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դեկտեմբերի 6-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին և դատարանի Ավան նստավայրի դատավորներին է ներկայացրել դատարանի նորանշանակ դատավորներ Վահե Միսակյանին և Արմինե Մելիքսեթյանին:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպմանը մասնակցում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը:

Շնորհավորելով նորանշանակ դատավորներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշեց, որ դատավոր Վահե Միսակյանի փորձառությունը, մասնագիտական գիտելիքներն ու մարդկային որակները բավարար են, որ նա պատշաճ կերպով շարունակի իրականացնել արդարադատությունն արդեն այս դատարանում:

Ներկայացնելով նորանշանակ դատավոր Արմինե Մելիքսեթյանին` Խորհրդի նախագահը նկատեց, որ դատավորը տիրապետում է տեսական փայլուն գիտելիքների, և հույս հայտնեց, որ նա՝ որպես դատավոր, դրանք համադրելով պրակտիկ փորձի հետ, կկարողանա բարձր պահել ոչ միայն տվյալ դատարանի, այլև ամբողջ դատական իշխանության հեղինակությունը, իսկ փորձաշատ դատավորներին Խորհրդի նախագահը հորդորեց իրենց գործնական հմտություններով և փորձով, արհեստավարժությամբ աջակցել և մշտապես լինել նորանշանակ դատավորի կողքին:

Նույն օրը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Էրեբունի նստավայրում ներկայացրեց նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Դանիել Մխեյանին՝ նշելով, որ նա իր գիտելիքներն ու ողջ ներուժն ըստ պատշաճի կներդնի արդյունավետ արդարադատություն իրականացնելու պատասխանատու գործում:

Դատավորներին ներկայացնելուց հետո տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ եղավ դատական իշխանությանը վերաբերող առանցքային և կարևոր մի շարք հարցերի: Քննարկման ժամանակ դատավորների կողմից ներկայացվեցին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ:

Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ Խորհուրդը ծանոթ է դատավորներին հուզող հարցերին և գործուն քայլեր է ձեռնարկում խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ: Այդ համատեքստում Խորհրդի նախագահը խիստ կարևորեց նաև դատավորների՝ Խորհրդի հետ ակտիվ, անմիջական շփումն ու համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների գործընթացի իրականացման ճանապարհին և կոչ արեց նրանց ակտիվություն ցուցաբերել օրենսդրական փոփոխությունների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ, դիրքորոշումներ ներկայացնելիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում