Sunday, 12 07 2026
23:06
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:00
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել

Վանեցյանի չեչենական «դեսանտը». Կադիրովի սրտաճմլիկ գրառումը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ինստագրամյան իր էջում շնորհավորել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։ «Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է։ Չնայած երիտասարդ տարիքին` Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա շարունակաբար պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԱԾ-ում, իսկ 2018 թվականից ղեկավարել է կառույցը։ Համոզված եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ջատագովը։ Սրտանց շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողջություն և հաջողություններ»,- լուսանկարին կից գրել է Կադիրովը։

Աշխարհի ամենաավտորիտար առաջնորդներից մեկի այս գրառմանը կարելի էր առհասարակ չանդրադառնալ, եթե ակնհայտ չլիներ դրա քաղաքական ենթատեքստը, ավելի ստույգ՝ այն մոտիվացիան, որով նախկին համակարգի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները տիրաժավորում էին Կադիրովի գրառումը, ավելի ստույգ՝ պրոպագանդում էին Վանեցյանին ու նրա կերպարը։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Հայաստանը երբեք ԱԱԾ նման տնօրեն չի ունեցել, որն իր կերպարով, վարքագծով, պահվածքով ավելի նման է շոու-բիզնեսի ներկայացուցիչներին՝ կարծես նպատակային հարված հասցնելով սպայի, հատուկ ծառայության գեներալի իմիջին։

Ողբերգությունն ամենևին էլ Վանեցյանինը չէ, որովհետև անհայտ այս չեկիստն այդպես էլ կմնար ստվերում, եթե հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանը նրանից չսարքեին «աստղ», արդարության հաստատման համար գործի դրվող հեղափոխական մահակ։

Ուրեմն ստեղծված իրավիճակի քաղաքական պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է, որը Վանեցյանին քաղաքական կշիռ տվեց՝ նախարարական ստատուսով ու գեներալական ուսադիրով։ Խնդիրը Վանեցյանի անձը չէ, որովհետև այդ անհամարժեք նշանակման հետևանքով «փչացավ» ոչ թե նրա, այլ ԱԱԾ իմիջը, նսեմացավ հեղափոխությունը։ Այս օրերին հասարակության աչքերում ռեստավրացվում է հին ԱԱԾ-ն, ավելի ճիշտ՝ Չեկան, որն ասոցացվում է ռուսական կայսրության ու ավտորիտարիզմի հետ։

Խայտառակություն է, որ հեղափոխական Հայաստանի ԱԱԾ առաջին տնօրենն աշխարհի ամենաավտորիտար առաջնորդներից մեկի «եղբայրն» է՝ քրեական մշակույթի կանոններին համապատասխան։ Ընկերներիցս մեկը միանգամայն դիպուկ էր նկարագրել, որ բոլոր չեկիստները (ռուսական քաղաքական մշակույթի արժեքների հավատավոր կրողները) ունեն մեկ գաղափարական հայրենիք. դա ռուսական կայսրությունն է։

Փաստորեն հենց Կադիրովը՝ չեկիստական Ռուսաստանի հրապարակային դեմքերից մեկը, տվեց Վանեցյանի սպասված քաղաքական գործունեության մեկնարկը՝ «հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ջատագով» նշանաբանով ճանապարհ հարթելով նրա գործունեության համար։ Եվ այս ամենի համար պետք է շնորհակալություն հայտնենք Նիկոլ Փաշինյանին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում