Friday, 03 05 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր

Հայ պարտիզանական դաշնակցությունը սպառնում է. «Կարճ կապենք»

Դաշնակցությունը սպառնում է պարտիզանական պայքարով։ Այս իմաստով կուսակցության անվանումը կարելի է փոխել՝ Հայ հեղափոխական դաշնակցության փոխարեն անվանել Հայ պարտիզանական դաշնակցություն։ Իսկ եթե կատակը մի կողմ, ապա գործ ունենք մի մեծ զավեշտի հետ։  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից։ Ի դեպ նրանք արտաքսվել են Հ1-ում հարցազրույցից ընդամենը մեկ րոպե անց, որի ժամանակ հայտարարել են, թե դեմ են Արայիկ Հարությունյանի հրաժարակին և չեն ուզում, որ իրենց կամքին հակառակ որոշումներ պարտադրվեն։

Այսինքն ներքին ժողովրդավարություն չունեցող և իր աղանդավորական շրջանակներից դուրս ամեն ինչ ատող կուսակցությունը հիմա էլ սպառնում է Հայաստանի Հանրապետությանը։ Ինչպես-որ սպառնում էր 1990-ական թվականներին։ Պատերազմի ամենաթեժ պահին, երբ Մարտակերտը կարող էր ամեն պահ անկում ապրել, դաշնակցականները Երևանում հանրահավաքներ էին անում, իսկ այնուհետև զինված հակապետական բանդաներ  ստեղծում, որպեսզի ոչնչացնեն Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Դրո ահաբեկչական խմբակը դրա լավագույն վկայությունն է։ Մի՞թե նրանք ուզում են շարժվել այդ նույն ճանապարհով։ Չէ՞ որ դաշնակցությունը չի հասկանում թե ինչ է անկախ Հայաստանի Հանրապետությունը, նրանք սովոր են գործել սփյուռքում, Օսմանյան և ռուսական տիրապետություններում, նրանք վարժվել են քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնելու պրակտիկային։ 

Կարծես թե այդ կուսակցությունը չի ուզում փոխվել, և չի էլ կարող։ Բայց հանրությունը նրանց արդեն մերժել է, եթե այդ մերժումից նրանք դասեր չքաղեն ու դիմեն արկածախնդրության, ապա պետությունը կանցնի վճռական գործողությունների, իսկ դա կնշանակի կուսակցության վախճանը։ Մենք դրո խմբակներ և նաիրիհունանյաններ այլևս հանդուժողը չենք։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում