Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Տույժերի կիրառման կասեցումը ժամանակավոր է՝ ավելի բարենպաստ ռեժիմ ստեղծելու համար (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը:

Պարոն Մուրադյան, նորանշանակ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ պարտադիր կուտակային պահումներ չկատարողների նկատմամբ տույժեր չեն կիրառվի, մինչդեռ արդարադատության նախարարությունից հակառակ պնդումներ կային նախքան այդ:

– Պարոն Աբրահամյանի հայտարարությունը նշանակում է, որ կասեցում անհրաժեշտ է: Դա նշանակում է, որ օրենքի այն դրույթները, որոնք նախատեսում են պատասխանատվության միջոցներ, կարող են կասեցվել իրավաստեղծ մարմնի, այսինքն՝ Ազգային ժողովի կողմից: Սա այլ լուծում է, որն, ըստ էության, այնքան էլ կապ չունի Սահմանադրական դատարանի որոշման հետ, որը հակասահմանադրական ճանաչված դրույթների գործողությունը դեռևս որոշել էր, որ պետք է պահպանեն իրենց իրավաբանական ուժը մինչև սեպտեմբերի 30-ը: Սա այլ՝ միջանկյալ լուծում է, մինչև ՍԴ իրավական դիրքորոշումներից բխող օրինագծերը կմշակվեն և կներկայացվեն ԱԺ:

– Մի քիչ ուղղակի հակասական են լինում հայտարարությունները, լուծումները: Ի՞նչ ելք եք գտնելու:

– Անկեղծ ասած՝ այդքան էլ հակասություն չեմ տեսնում, որովհետև կասեցումը բոլորովին այլ խնդիր է, քան օրենքի լրամշակումը կամ հիմնարար լրամշակումը՝ համաձայն ՍԴ որոշման: Կասեցումը ժամանակավոր լուծում է, որպեսզի քաղաքացիների համար ստեղծվի ավելի բարենպաստ ռեժիմ: Այդ կասեցման որոշումն, այդուհանդերձ, դեռ պետք է կայացվի, և վերջնական որոշումը կայացնում է ԱԺ-ն՝ որպես իրավաստեղծ մարմին, որովհետև խոսքն օրենքի գործողության մասին է:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ենթադրում է ընտրական իրավունքի տրամադրում: Միջազգային փորձը, սակայն, ցույց է տալիս՝ դատապարտյալները բոլորը կամ պիտի ունենան ընտրական իրավունք, կամ զրկվեն դրանից, մինչդեռ այստեղ տարբերակված մոտեցում է առաջարկվում: Արդյոք մարդու իրավունքների հետ կապված խնդիր չի՞ առաջանում այստեղ:

– Հայեցակարգը միտված է հենց նրան, որ այդ լուծումը լինի ոչ խտրական: Սա հայեցակարգային մոտեցում է, որպեսզի հնարավոր լինի դատապարտյալներին տրամադրել այդ իրավունքը, և դրա տրամադրումը չլինի խտրական: Մանրամասները երբ արդեն կունենան Սահմանադրության փոփոխությունների նախագծի տեսք, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի անդրադառնալ այն հարցին, թե արդյոք ընտրված լուծումները, փոփոխությունների տեսքով, հնարավորություն տալի՞ս են որևէ խտրականության, թե՞ ոչ: Բնականաբար, հանձնաժողովը միտված է դրան, և ես կարող եմ հայտնել իմ համոզմունքն այդ առումով, որ այդ բոլոր լուծումները, որ ընտրվելու են մարդու իրավունքների բաժնի շրջանակներում, բնականաբար չունենան խտրական բնույթ, և մենք կունենանք միասնական դիրքորոշում այս հարցի շրջանակներում, դրանում կասկած չկա:

Քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության խնդիրն անընդհատ բարձրաձայնվում է, լուծումներ են տրվում, բայց արդյունքը կարծես դեռ չի երևում: Ժամանակին նաև քննարկվում էր սկայպի միջոցով կապ հաստատելու հնարավորության տրամադրումը: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են արված:

– Դուք լսեցիք ՄԻՊ այն հավաստումը, որ գերբնակեցման խնդիրը մեծ հաշվով լուծված է, այսինքն՝ այն խնդիրը, որ արդարադատության նախարարությունը դրել էր իր առջև, որի լուծումը պահանջում էր շատ լուրջ ֆինանսական ներդրումներ, ֆինանսական միջոցներ, մեծ հաշվով լուծված է: Իհարկե, կան դեռ որոշակի խնդիրներ, որոնք լուծման փուլում են, բայց դուք գիտեք, որ գործարկվում է նոր՝ Արմավիր ՔԿՀ-ն, որն էապես թեթևացնելու է այդ գերբնակեցումը՝ գրեթե հասցնելով այն նվազագույն ստանդարտներին: Ինչ վերաբերում է սկայպով, այլ հաղորդակցման միջոցներով շփումներին, սա, կարծում եմ, տեխնիկական խնդիր է, և ոչքաղաքական, ոչստրատեգիական լուծում է պահանջում: Այդուհանդերձ, հաղորդակցման միջոցների ոլորտում հստակ, պարզ կանոնակարգումներ են անհրաժեշտ, որպեսզի դատապարտյալներն իմանան՝ երբ, ինչպես, ում հետ, որքան ժամանակ կարող են այդ հեռախոսազանգերն իրականացնել: Այսօրվա կանոնակարգումները թերևս բավարար են այս իրավունքը իրացնելու համար, բայց այդ կանոնակարգումների գործնական կիրառելիությանն ուղղված որոշակի, միգուցե, այլ կարգավորումներ անհրաժեշտ լինեն: Այդ հարցը դեռ պետք է մանրամասն ուսումնասիրվի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում