Saturday, 04 05 2024
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ

Միքայել Մինասյանը կարեկցանքի և հոգեբանի կարիք ունի

Միքայել Մինասյանը ողբերգական կերպար է։ Ողբերգական՝ իհարկե քաղաքական կարգավիճակի տեսանկյունից, ինչպես պատմական բոլոր այն արքայազները, որոնք գահը ժառանգելու փոխարեն հեռացվել են իշխանությունից՝ դառնալով վտարանդի։ Նա այնքան մոտ էր գահը ժառանգելուն, ևս մի քանի տարի և Սերժ Սարգսյանը կհեռանար իշխանությունից՝ ավատատիրական սկզբունքով թագավորությունը թողնելով Մինասյանին (ամեն դեպքում նա այդպիսի ձգտումներ ուներ)։ Բայց պատմական ընթացքը ոչ միշտ է համընկնում մարդկային ցանկությունների հետ։ Ժողովրդական ցասման փոթորիկը փլատակների կույտի վերածեց թագավորությունը։ Դա զուտ մեկ անձի հեռացում չէր, այլ արքայատոհմի ընդհատում։ Այսինքն ինչ-որ փուլում գահը ժառանգած Սերժ Սարգսյանն այլևս զրկվեց այդ նույն գահը ինչ-որ մեկին փոխանցելու հնարավորությունից։

Այս իմաստով Միքայել Մինասյանը կարեկցանքի կարիք ունի, և ոչ միայն գահազրկվելու առիթով, այլ նաև իրականության հետ առերեսվելու պատճառով։ Խնդիրն այն է, որ արքայազնը մշտապես ապրել է բարձր պարիսպներից այն կողմ՝ մարդկային տառապանքներից անդին, անհոգության և հարմարավետության պայմաններում։ Բայց հեղափոխությունը դաժան փորձություն դարձավ գահազրկված Մինասյանի համար։ Վռնդվելով արքայական պալատից՝ նա ինքն իր համար բացահայտեց, որ կյանքն իրականում տառապանք է, պարիսպներից այս կողմ Մինասյանը առերեսվեց անարդարության, անկարողության և պարտության հետ (հիվանդություն, ծերություն, մահ)։ Նա ի վերջո հասկացավ, որ պալատի կատարյալ կյանքը կեղծիք է՝ գոյություն չունեցող իրականություն, որի մեջ իրեն պահել են ու մեծացրել։

Իհարկե ներողոյություն եմ խնդրում բուդդայականներից։ Ամենևին էլ արքայազն Սիդհարթա Գաուտամայի առասպելը ձևախեղելու կամ էլ այլանդակելու մտադրություն չունեմ։ Հատկապես որ իրական կյանքը հայտնագործած Մինասյանը Գաուտամայի օրինակով չգնաց տառապանքի հետևից, չփորձեց հասկանալ ու գտնել դրա պատճառը։ Ավելին՝ իր իսկ չիմացության դեմ պայքարելու փոխարեն, նա որոշեց հեռանալ իրականությունից ու վերադառնալ կեղծիքի աշխարհ, որտեղ կյանքը տարանջատված է պարիսպներով։

Հենց այս մտայնությունն է, որ Մինասյանին ստիպում է կանխատեսել հեղափոխական իշխանության մոտալուտ կործանումը։ Կանխատեսման հիմքում իհարկե չիմացությունն է, քանի որ հնարավոր չէ հասկանալ մեկի կործանման հավանականությունը, երբ չես հասկացել սեփական ոչնչացման պատճառները։ Հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք, որ Մինասյանը չփորձեց հասկանալ իրական կյանքի և տառապանքի պատճառը։ Եվ չի էլ կարող հասկանալ, քանի որ վերադարձի հիվանդագին տենչը սահմանափակել է օբյեկտիվ իրականությունը գնահատելու և արժևորելու կարողությունը։ Կարոտն առ անհոգությունն ու հարմարավերությունը չափազանց զորեղ է, մարդուն վերջնականապես ջախջախող և ոչնչացնող։ Դա հիվանդագին տենդ է, որի մարմնավորումը վախճանաբանական հրապարակախոսությունն է։ Բայց տեքստը վերջնալու հատկություն ունի, ավարտ, որին հաջորդում է անիմաստության զգացողությունը՝ դեպրեսիան։ Իսկապես Միքայել Մինասյանը կարեկցանքի և հոգեբանի կարիք ունի։ Ինչ-որ մեկը պետք է նրան բացատրի, որ իրադարձությունները հստակ հաջորդականություն ունեն, իսկ հանրության մեջ բարոյականությունը դեռևս վերջնականապես ոչնչացված չէ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում