Friday, 03 05 2024
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը

Հեղափոխական թիմը շատ միայնակ է․ պետք է լայն ճակատով պաշտպանել նրանց

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է նախկիններին մերժող, հեղափոխական օրակարգը պաշտպանող ոչ իշխանական ուժերին ու գործիչներին հավաք անցկացնելու նախաձեռնությամբ՝ նոր գաղափարներով, ծրագրերով և ռազմավարություններով հեղափոխությունը պաշտպանելու և հեղափոխության ընթացքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակադրումով. այն չի հետապնդելու կուսակցական կամ հատվածային շահ: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանին և Վիգեն Խաչատրյանին:

Ստեփան Սաֆարյանը այս նախաձեռնությունն անհրաժեշտ է համարում մի քանի պատճառներով. «Նախ՝ հեղափոխությունը պետք է իսկապես ոչ միայն անշրջելի դարձվի (իսկ ինչպես տեսնում ենք՝ այն հետ շրջելու մեծ ցանկություն ունեն նախկին իշխանությունները), այլև այն պետք է առաջ շարժվի: Եթե այսօր դժգոհություն կա հեղափոխության թիմից, դա այն է, որ հեղափոխությունը ամեն տեղ չէ, որ մտել է. բազմաթիվ մարզեր, բազմաթիվ համակարգեր դեռևս գործում են հին տրամաբանության շրջանակներում»:

Քաղաքագետի խոսքով՝ առաջարկությունը ճիշտ ժամանակին է. «Ես վստահ եմ, որ նպատակը շատ ազնիվ է՝ ի տարբերություն շատ այլ հավաքների, որ վերջին շրջանում տեղի ունեցան: Դրանց այլ անուն դրեցին, հետո այլ պահանջներով հանդես եկան՝ բացելով իրենց դեմքը»:

Ստեփան Սաֆարյանն ընդգծեց՝ այս դեպքում, սակայն, ամեն ինչ շիտակ է, և կապ չունի՝ ով ում հետ ինչ հարցերում տարաձայնություններ ունի. «Նպատակը մեկն է՝ հեղափոխությունը ամրապնդել և հասցնել բոլոր տեղերն ու մարդկանց սրտերը և այն դարձնել այնպիսին, որ յուրաքանչյուրը զգա հեղափոխության բարեբեր ազդեցությունը իր անձի վրա»:

Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը ևս կարծում է, որ այս նախաձեռնության պահանջը վաղուց կար. «Իսկ «Վերնատունը» պետք է շրջանցել, դրան կհակակշռի հասարակությունը, ոչ թե այս հարթակը: «Վերնատան» թեման փակված է՝ պարզ է, թե այդ մարդիկ ինչ են ուզում. ժամանակները փոխվում են, իսկ այդ մարդիկ՝ ոչ, նրանք ուզում են պատմության անիվը հետ պտտել, որովհետև հավանաբար այնտեղ նրանք իրենց լավ էին զգում, իսկ այստեղ՝ անպիտան. դա իրենց պրոբլեմն է, կարող էին այստեղ էլ պիտանի մնալ»:

Մեր զրուցակիցը կարևոր է համարում հեղափոխական օրակարգը պաշտպանող ոչ իշխանական ուժերի ու գործիչների հավաք անցկացնելու գաղափարը. «Կարևոր է լայն ճակատով մասնակցել, ինչը չի նշանակում համագործակցել. կարելի է մասնակցել՝ հակադրվելով, կարելի է մասնակցել՝ քննադատելով, կարելի է մասնակցել՝ նոր առաջարկներ բերելով, բայց ոչ երբեք՝ լարելով իրավիճակը, անցնելով բարեկրթության բոլոր սահմանները»:

Վիգեն Խաչատրյանի համոզմամբ՝ կան բազմաթիվ լուրջ, կարող ուժեր, որոնք այս կամ այն պատճառով պրոցեսից դուրս են մնում. «Դա անթույլատրելի է»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում