Tuesday, 30 04 2024
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է . Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը

Ալիևի պատժամիջոցը Նախիջևանի նկատմամբ

Ադրբեջանը գալիք տարվա համար մոտ 20 տոկոսով կրճատում է Նախիջևանի ֆինանսավորումը: Ընդ որում, այդ մասին հայտարարած Ադրբեջանի ֆինանսների նախարարը ասել է, որ դա եղել է Նախիջևանի իշխանության խնդրանքով, որը ավելացրել է սեփական եկամուտները և դիմել այսպես ասած՝ կենտրոնին, այդքանով Ադրբեջանի կենտրոնական բյուջեից հատկացվող օգնությունը կրճատելու համար: Օրերս տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը Նախիջևանի ինքնավար հանրապետության ԳԽ նախագահ Թալիբովի հետ, որի ընթացքում Ալիևը խոսել էր այն մասին, որ Նախիջևանը պետք է ձգտի ավելացնել սեփական եկամուտները, և ավելի քիչ օգնություն սպասել Բաքվից: Ալիևի այդ հայտարարությունը փաստորեն վերածվում է այսպես ասած՝ գործի, ինչը բավականին հատկանշական հանգամանք է հարևան հանրապետությունում ու նաև ռեգիոնում ծավալվող գործընթացի առումով: Փաստացի, Ադրբեջանի նախագահը ֆինանսական պատժամիջոց է կիրառում Նախիջևանի իշխանության նկատմամբ: Թե ինչո՞ւ, առայժմ պարզ չէ: Սակայն այդ հանգամանքը բավականին ուշագրավ կարող է լինել Ադրբեջանի ներքին կյանքում տիրող իրավիճակում: Ալիևը վերջին շաբաթներին չափազանց կոշտ ու կտրուկ է գործել ընդդիմադիր ուժերի նկատմամբ, որոնք ցանկացել են իրականացնել ակցիաներ:

Ընդ որում, դա տեղի ունեցավ այն ֆոնին, երբ Ադրբեջանի նախագահը փորձում էր Եվրոպայի հետ հարաբերությունը կարգավորելու համար փոքր-ինչ ազատական քաղաքականություն վարել և բանտերից ազատ արձակել քաղաքական նկատառումներով ձերբակալված անձանց: Այդ փորձից հետո ներքին կյանքում Ալիևի կոշտ շրջադարձն իհարկե հուշում է իրավիճակի փոփոխության մասին, ինչը կարող է ունենալ մի քանի շերտեր: Իսկ որպես կանոն, այդօրինակ ավտորիտար կամ տոտալիտար համակարգերում առանցքային շերտեր լինում են նաև իշխող համակարգի ներսում: Ավելին, համակարգի ներսում շերտավորումն է հաճախ բերում ընդդիմադիր դաշտում էքսցեսների, որովհետև ընդդիմադիր որոշակի ուժեր ստանում են աջակցություն համակարգի ներսից: Ընդ որում, սովորաբար նաև հենց այդ պարագայում է՝ թվում է, թե ոչ մի վտանգ չներկայացնող որևէ ակցիայի հանդեպ է լինում իշխանության կոշտ արձագանք: Որովհետև իշխանությունն այդ իմաստով բավական լավ է տիրապետում խնդիրներին ու իրավիճակին և հասկանում, որ գործ ունի ոչ թե ընդդիմության, կամ ոչ այնքան ընդդիմության, որքան հենց իշխանության ներսից եկող «ապստամբության» հետ:

Իսկ Ադրբեջանում, ինչպես հայտնի է, տարիների մի կողմից համատեղ գոյակցություն, մյուս կողմից՝ խուլ պայքար կա Ալիևների և Փաշաևների կլանի միջև, որոնք կազմում են հիմնականում իշխող համակարգը, և իշխող ընտանիքը, հաշվի առնելով, որ Մեհրիբան Ալիևան հենց Փաշաևների կլանի ներկայացուցիչն է Ալիևների իշխող ընտանիքում: Այդ իրողություններն առավել ուշագրավ են Ադրբեջանի առաջին տիկնոջ վերջին շրջանում ակտիվության ֆոնին՝ ընդհուպ մինչև Մոսկվա, որտեղ նա առաջին փոխվարչապետի կարգավիճակով այցելել էր առաջին անգամ և արժանացել նաև Պուտինի ընդունելությանն ու մեդալին: Իսկ այդ հանգամանքը առավել հատկանշական է դառնում այն ֆոնին, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը գործնականում փակուղային քաղաքական ֆիգուր է դառնում միջազգային քաղաքականության համատեքստում, ներառյալ Արցախի հարցի, որը միջազգային քաղաքականության առանցքային և այդ իմաստով բացառիկ հարցերից մեկն է: Բացառիկ այն տեսանկյունից, որ այստեղ կա միջազգային կոնսենսուս չպատերազմելու շուրջ: Մի բան, որը Ալիևին ինքնաբերաբար դնում է խաղից դուրս վիճակում: Ահա այս ներքին ու արտաքին իրողությունների և տրամաբանության ֆոնին հատկանշական է, որ Ալիևը կրճատում է Նախիջևանի ֆինանսավորումը և հորդորում «տեսնել սեփական գլխի ճարը»:

Բանն այն է, որ Ալիևների կլանը, այսպես ասած, նախիջևանյան կլանն է: Չի բացառվում, որ Իլհամ Ալիևը իր ներքին ու արտաքին խնդիրների համատեքստում դժգոհում է Նախիջևանի ղեկավարությունից, որ բավականաչափ չեն աջակցում «յուրայինին»: Իսկ Նախիջևանի ղեկավարությունը, ըստ երևույթին, անգամ բյուջեի կրճատման ռիսկի տակ չի գնում այդ քայլին, ըստ ամենայնի համարելով, որ Ալիևը չունի քաղաքական ապագա, ըստ այդմ՝ ավելի ռիսկային է նրան աջակցելն ու վրիպելը, քան ֆինանսավորման կրճատման սպառնալիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում