Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սերն ու հոգատարությունը կառավարման չափանիշ-չափորոշիչ չեն և լինել չեն կարող, դրանք կառավարումը աղճատող, նենգափոխող հատկանիշներ, կատեգորիաներ են:
Կոռումպացված չինովնիկն էլ սիրում է ինչ որ մեկին, ինչ որ խմբի, ինչ որ շերտի անպայման սիրում է, ընդ որում՝ այդ սիրով էլ արդարացնում է իր գողությունն ու կոռուպցիան՝ ընտանիք կամ երեխա ենք պահում հայտնի ձևակերպումով:
Մեր երկրին անհրաժեշտ են կառավարիչներ, որոնք ոչ թե սիրում են երկիրը, այլ պատասխանատու կերպով աշխատում են, հասկանում են երկրի խնդիրները, կոմպետենտ են, կրեատիվ, պատկերացնում են ընդհանրապես ինչ բան է պետությունը, քաղաքը, համայնքը։
Կառավարչից պահանջվում են ոչ թե զգացմունքներ երկրի հանդեպ, այլ պատասխանատվություն իրեն նշանակողի, տվյալ դեպքում՝ ընտրողի առաջ:
Պահանջվում է արժեհամակարգ, աշխարհայացք, մտածողություն:
https://www.facebook.com/2299952536702127/posts/2868093746554667/