«Իտալիայով միշտ հետաքրքրված եմ: Եվ ոչ միայն ես, այլ ամբողջ աշխարհն էլ սիրում է իտալացիներին, իտալական կերակուրը, բայց այդպես էլ չհասկացա, թե իտալացիները ինչ էին ուզում մեր ազնիվ ցեղից, չափ ու սահման կորցրել էին, այդքան գոյ խփել: Ֆուտբոլի օրենքում վաղուց չգրված օրենք կա՝ եթ թիմը հանձնվել է, անխնա այդքան գոլ չեն խփում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղին: Պատգամավորը նշեց, որ իտալացիները լավ ֆուտբոլ են խաղում, բայց դա չի նշանակում, թե պետք է չափից շատ գոլ խփեին: