Saturday, 18 05 2024
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ

Գարեգին Նժդեհը՝ կրկին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. Երևանը պետք է կոշտ արձագանքի

Մի քանի օր առաջ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի Դումայի պատգամավոր Վինոգրադովը սև ներկով փորձել էր պղծել հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Տեղի ունեցածի կապակցությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել է, որ տեղյակ է պահել համապատասխան մարմիններին: Միևնույն ժամանակ, դեսպանատունը նշում է, որ դա մարտահրավեր է հայ-ռուսական հարաբերությանն ու կարող է հանգեցնել ընդհուպ ազգամիջյան լարվածության:

Ավելի ուշ, Մոսկվայում ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով կատարվածին, Զախարովան, կարծես թե, այնքան էլ դժգոհ չէր դրանից։ Նա ընդամենը հայտնել է, որ իրավապահ մարմիններն անհապաղ գործի են անցել և քննում են բոլոր հանգամանքները։ Դատապարտող ոչ մի հայտարարություն ՌԴ ԱԳՆ խոսնակը չի հնչեցրել։

Մոտ մեկ ամիս առաջ էլ Զախարովան, անդրադառնալով Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչների՝ հայկական եկեղեցու տարածքից Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժելու պահանջին, նշել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից: «Եթե դուք գլոբալ մոտենաք այս հարցին, ապա, կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք պատմականության գիրկը: Այս տեսանկյունից մենք տվեցինք բոլոր գնահատականները ինչպես ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցում: Մեր գնահատականը տեղին է, եթե մոտենանք պատմության տեսանկյունից»:

Ուշագրավ է, որ Նժդեհի շուրջ ռուսաստանյան որոշ շրջանակների բարձրացրած աղմուկը համընկնում է Ալիևի՝ տարբեր հարթակներում նույնաբովանդակ հայտարարությունների հետ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ադրբեջանցիները հիբրիդային պատերազմի դաշտում շատ լավ են գործում և փորձում են բոլոր հնարավորություններն օգտագործել Հայաստանի դեմ խոսելու համար։ «Եվ կապ չունի՝ դա Նժդեհի թեման է, թե մեկ այլ։ Այս հարցում կա նաև Ռուսաստանի հասարակության տրամադրվածությունը՝ առ այն, որ ժամանակի ընթացքում անընդհատ ներշնչվել է, որ Նժդեհը ֆաշիստական Գերմանիայի հետ որոշակի կապեր ուներ։ Այսօր էլ, բնական է, Ռուսաստանի իշխանությունները այնքան էլ շահագրգռված չեն Հայաստանի հերոսի համար նոր դժգոհությունների ալիք ստեղծել թե՛ իրենց բյուրոկրատական համակարգի անդամների համար և թե՛ հասարակության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե ինչու Նժդեհի գաղափարախոսությունը կրող նախկին համակարգի ներկայացուցիչները այս հարցում չեն ընդվզում Ռուսաստանի դեմ և համապատասխան հայտարարություններով հանդես չեն գալիս, քաղաքագետը պատասխանեց. «Որովհետև նախկին համակարգի ներկայացուցիչները Նժդեհի գաղափարախոսության կրողն էի՝ ընդամենը խոսքով։ Բայց եթե դիտարկում ենք նախկին համակարգի ստեղծած պետական կառավարման համակարգը՝ Նժդեհն ընդհանրապես նման բան չէր ասել, և նրան դա վերագրելը կարելի է ինչ-որ տեղ սրբապղծություն համարել։ Իսկ թե ինչու նախկին համակարգը գործողություններ չէր ծավալում Ռուսաստանի դեմ՝ բոլորս պետք է հասկանանք, որ նրանց համար Ռուսաստանը լեգիտիմության միակ աղբյուրն էր, և Ռուսաստանին որոշակի գործողություններ նրանք պարտադրել չէին կարող։ Կարող էին ընդամենը խնդրել, իսկ խնդրանքների մակարդակում գուցե ներքին ինչ-որ բաներ եղել են, բայց Ռուսաստանը հանգիստ կարող էր հաշվի չառնել Հայաստանի խնդրանքը»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Ռուսաստանի տարբեր գործիչների հայտարարությունները Նժդեհի մասին ադրբեջանական լոբբիստների աշխատանքի արդյունքն է․ «Շատ լավ գիտեք, որ ադրբեջանցիները երկար ժամանակ է՝ փորձում են օգտագործել Գարեգին Նժդեհի թեման և դրանով իսկ թունավորել հայ-ռուսական՝ առանց այդ էլ ոչ շատ ջերմ հարաբերությունները։ Ես այս հարցում կարևոր չէի համարի ինչ-որ քաղաքական ուժի ակտիվությունը, այս հարցը պետական մակարդակով պետք է կարգավորվի։ Մենք այս պարագայում պետք է առաջնորդվենք ոչ թե այն թեզով, որ Գարեգին Նժդեհը ՀՀԿ-ի սիմվոլն է, այլ իրոք Նժդեհը շատ մեծ կարևորություն ունի մեր պետականության համար։ Այս հարցում չպետք է պառակտվենք ու ասենք, որ եթե ՀՀԿ-ն ուներ Նժդեհի գաղափարախոսությունը, եկեք մենք չարձագանքենեք։ Այո՛, մի անգամ պարոն Փաշինյանը պատասխանել է ԱՊՀ շրջանակներում, բայց դրանից հետո եղան թեմայի շարունակություններ»։

Ըստ քաղաքագետի՝ պետք է տրվի հետևյալ պատասխանը. «Նույն Ադրբեջանը, որը բարձրաձայնում է Նժդեհի կապը ֆաշիստական Գերմանիայի հետ, թող չմոռանա, որ իրենց հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Մահմեդ Էմին Արաուլ-զադեն, ադրբեջանցիների կուռք համարվող Աբդուրահման Ֆաթալիբեյլիին, որն իր վայրագություններով գերազանցել է գերմանացիներին, իրավունք չունեն խոսելու Հայաստանի ու Գարեգին Նժդեհի մասին»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ եթե ադրբեջանցիները և նրանց լոբբիստական գործունեության արդյունքում նաև ռուսաստանցի որոշ պաշտոնյաներ հանդգնում են խոսել Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին, ապա պաշտոնական Երևանը պետք է շատ կոշտ արձագանքի։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում