Wednesday, 08 05 2024
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար

Ինչ է արել Մովսես Հակոբյանը, կամ ինչ չի արել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից: Որոշման պատճառների մասին մանրամասներ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չեն: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության մասին որոշման վերաբերյալ տեղեկատվությունը փաստացի հաջորդում է անվտանգության խորհրդի արտահերթ նիստին և Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին: Դրանք տեղի էին ունեցել երկու օր առաջ՝ նոյեմբերի 16-ին: ՊՆ կոլեգիայի նիստին մասնակցել էր նաև գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Ի՞նչ հարցեր են քննարկվել ԱԽ արտահերթ և ՊՆ կոլեգիայի նիստերի ընթացքում և արդյո՞ք այդ քննարկումների արդյունքում է հասունացել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնանկությունը, թե՞ պաշտոնանկությունը այսպես ասած հասունացել է ներքին քաղաքական զարգացումների ընթացքում, որոնց շրջանակում իհարկե առավել մեծ ուշադրության արժանացավ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Վերնատուն ակումբի առաջին համաժողովը, որն այլ բան չէր, քան նախկին իշխող համակարգի քաղաքական մոբիլիզացիայի հայտարարում:

Մովսես Հակոբյանը նախկին համակարգում նշանակալի դերակատարում ունեցած զինվորական է, որը զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը, հետո տեղափոխվել Երևան ու նշանակվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Հակոբյանի անունը շոշափվում է նաև մարտիմեկյան հայտնի գործում, երբ նա այդ ժամանակ Արցախի պաշտպանական բանակի հրամանատարն էր: Մամուլի տարբեր հրապարակումների համաձայն Հակոբյանն իր բարձրաստիճան զինվորական կարիերայի ընթացքում այս կամ այն կերպ առնչություն է ունեցել կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերի, թեև այդ ամենի վերաբերյալ որևէ պաշտոնական հաստատում հանրությանը հայտնի չէ:

Մովսես Հակոբյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվեց Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո, մինչ այդ լինելով նրա տեղակալը՝ Երևան տեղափոխվելուց հետո: Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությունից հետո որոշ ժամանակ անց Մովսես Հակոբյանին ազատեց շտաբի պետի պաշտոնից և նշանակեց գլխավոր ռազմական տեսուչ: Այդպիսով, ներքին զարգացումների լայն շղթայի որ կետում է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Հակոբյանին հեռացնելու որոշման պատճառը կամ մոտիվը, հնարավոր է միայն ենթադրել: Արդյո՞ք խոսքը զուտ ոլորտային տիրույթում գտնվող հարցերում եղած պատճառների մասին է, թե՞ քաղաքական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում