Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանատուն բացել որպես ուղերձ ՀՀ կառավարությանը

Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Այս մասին նշեց Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը` ընդգծելով, որ այս քայլով Նիդերլանդները կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի դեմ և հանուն մարդու իրավունքների պաշտպանության:

«Նիդերլանդների Քրիստոնեական միություն խմբակցության նախաձեռնությամբ կոալիցիոն չորս ուժերն առաջարկեցին բացել դեսպանություն Երևանում: Ցանկանում ենք սատարել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այն խիզախ քայլերին, որ նոր կառավարությունը ձեռնարկում է՝ կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում։ Այս քաղաքական քայլով մենք ցանկանում ենք արտահայտել առևտրի ծավալների ավելացման հանձնառությունը: Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,-ընդգծեց խորհրդարանականը:

«Ինչու հիմա» հարցն, ըստ նրա, ունի հստակ պատասխան` երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սա շատ լավ ուղերձ է Երևանին` ցույց տալու Նիդերլանդների աջակցությունը՝ ավելի ամուր հիմքերի վրա կանգնելու կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում, ուժեղացնելու դատական համակարգը: «Դրանով մեր ընկերությունների, բիզնեսի համար առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն գործունեություն ծավալելու Հայաստանում ավելի կայուն միջավայրում»,-նշեց նա:

Պատգամավորը խորհրդարանում քննարկման առարկա է դարձրել Թուրքիայի ներխուժումը Սիրիա։ Նա նկատել է, որ Սիրիայում հայերի նկատմամբ հարձակումները հիշեցնում են Հայոց ցեղասպանությունը:

«Լինելով ՆԱՏՕ-ի անդամ` Թուրքիան հարձակվում է ինքնիշխան պետության` Սիրիայի վրա: Հայերը կրկին հետապնդվում են, անգամ սպանվում, ինչպես օրեր առաջ Ղամիլշիում ահաբեկչության զոհ դարձան երկու հայեր: Մենք ականատես եղանք ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, մեր խորհրդարանը ևս դատապարտել է այն, և մենք շարունակում ենք ճնշումները կառավարության վրա, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծեց Ջոել Ֆորդևինդը, ով նաև Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի համանախագահն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում