Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Նոր կառավարության ձևավորման գործընթացը կարող է սենսացիոն շրջադարձեր ապահովել․«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության ձևավորման գործընթացը կարող է սենսացիոն շրջադարձեր ապահովել. մասնավորապես՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը կարող է դուրս գալ կոալիցիայից։ Կուսակցության վերնախավի ներկայացուցիչները նույնիսկ պաշտոնապես չեն բացառում նման հնարավորությունը, և ասում են, որ որոշում կկայացնեն այսօր կայանալիք քաղխորհրդի նիստում։ Պարզվում է, նման զարգացումների պատճառը Քաղաքաշինության նախարարության շուրջ տեղի ունեցող զարգացումներն են։

Հովիկ Աբրահամյանը, չգիտես ինչու, որոշել է ՕԵԿ-ից ետ վերցնել այդ պորտֆելը: Չի բացառվում, որ նման մտադրության պատճառն այն է, որ նոր կառավարությունում պորտֆելներ ստանալու են նաև Դաշնակցության ներկայացուցիչները, և ուրեմն, գործող կոալիցիայի ներկայացուցիչները պետք է նեղ անեն, տեղ անեն։

Իսկ թե ինչո՞ւ է Աբրահամյանը որոշել հենց Քաղաքաշինության նախարարությունն առնել ՕԵԿ-ի ձեռքից, հասկանալի է։ ՕԵԿ-ական քվոտայով նշանակված գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հենց Աբրահամյանի մարդն է։ Այսինքն Աբրահամյանը չի կարող ինքն իրենից պաշտոն վերցնել։ Արմեն Երիցյանը, չնայած նախարար է դարձել ՕԵԿ քվոտայով, համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմներից։  

Ամենախոցելին, ստացվում է, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն է։ Բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ. Թադևոսյանը համարվում է Շինանյութի Սերգեյ անունով հայտնի Սերգեյ Մանուկյանի հովանավորյալը, վերջինս էլ բավական կարևոր մարդ է «Օրինաց երկրի» համար, ու եթե ՕԵԿ-ը չկարողանա պաշտպանել իր նախարարին, կուսակցության ներսում մթնոլորտը կարող է լրջորեն խաթարվել։

Շատերը մտածում են, թե ՕԵԿ-ը բլեֆ է անում, երբ ասում է, որ դուրս կգա կոալիցիայից. ի վերջո Արթուր Բաղդասարյանը պահպանում է ԱԽՔ պաշտոնը, և մեծ է հավանականությունը, որ այս կուսակցությունը կբավարարվի առաջարկվելիք երկու պորտֆելով։ Բայց հակառակը բացառել չի կարելի»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում