Wednesday, 01 05 2024
Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան
Կարևոր է, որ մենք գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունը գործընթացին. կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը

Այս իրավիճակը ահազանգ է․ Ինչ է տեղի ունենում ՀՖՖ գործկոմում

Նոյեմբերի 6-ին ընթացակարգային ու կանոնակարգային խախտում թույլ տալով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Աբրահամ Խաշմանյանին միանձնյա նշանակել է ազգային թիմի գլխավոր մարզիչ, մինչդեռ ըստ կանոնադրության՝ գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես գործադիր կոմիտեին:

Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Արեն Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ՀՖՖ պաշտոնական կայքից են իմացել, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն արդեն գլխավոր մարզիչ ունի, ինչն անակնկալ է եղել իրենց համար. «Մինչդեռ գլխավոր մարզիչ միայն մենք՝ գործկոմի անդամներս կարող էինք նշանակել»:

Նրա խոսքով՝ բացի հարցի իրավական մասից, կար նաև էթիկայի կողմը. «Եթե անգամ ՀՖՖ նախագահը կարողանար միանձնյա նշանակել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, կարող էր գոնե տեղեկացնել գործկոմի անդամներին»:

«Դրանից հետո, ներողություն, տառավճարով թերթոն աշխատող մի քանի լրատվականներ և տարբեր ֆեյքային որջեր թիրախավորեցին մեզ անձնապես՝ գործկոմի, ինչպես իրենք են սիրում նշել, իմքայլական անդամներին՝ այդ թվում խեղելով գործկոմի փակ նիստի ընթացքը. իբր ինչ-որ «ինֆորմացիոն» արտահոսքեր են կազմակերպել և դրա վրա հենվելով՝ փորձեցին թիրախավորել»,- ասաց Արեն Մկրտչյանը՝ հավելելով, որ եթե իրենք արշավներ կազմակերպեին, դրա հետևանքները շատ արագ կոնկրետ մարդիկ կզգային:

Անդրադառնալով Աբրահամ Խաշմանյանի թեկնածության հաստատմանը գործկոմի կողմից՝ Արեն Մկրտչյանն ասաց, որ նրան չհաստատելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականը երկու տեխնիկական պարտություն կկրեր, քանի որ ազգային թիմ չէր ձևավորվի. «Բացի այդ, կարող եմ վստահաբար ասել, որ Աբրահամ Խաշմանյանն այս պահին լավագույն ընտրությունն էր. այս հարցում դիրքորոշումները ակամայից համընկել են: Բայց միևնույն է՝ այս իրավիճակը մենք ընդունում ենք որպես ահազանգ և որպես ի գիտություն, որովհետև նույն հաջողությամբ մենք կարող ենք արթնանալ և տեսնել, որ, օրինակ, Ռուբեն Հայրապետյանն է նշանակվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում