Fichajes-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով:
Ֆուտբոլիստի պայմանագրում նշված է հրաժարագին, որը մադրիդյան ակումբը պատրաստ է վճարել: Գումարը չի հրապարակվում:
Կողմերը կարող են բանակցություններ սկսել մոտ ժամանակներս: Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոյսն անցկացրել է 26 խաղ՝ խփելով 14 գոլ ու կատարելով 11 գոլային փոխանցում:







































