Saturday, 04 05 2024
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ

Լքվել է ևս մեկ վագոն-տնակ

Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում բնակվող Հասոյանների համար, ընթացիկ տարին հաջողվածներից է. վագոն-տնակում ընտանիքի անցկացրած 9 տարվա հոգսաշատ կյանքը դարձել է հիշողություն, իսկ 18 քմ մակերեսով երկաթյա երբեմնի կացարանը վերածվել է խորդանոցի: Հասոյանները հասցրել են անգամ ուրախ առիթ նշել հիմքից կառուցված քարե նոր տանը:

Ընտանիքի մայրը՝ Զարինեն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու լուրն իմացել էր տարեսկզբին՝ հեռախոսազանգով: Գործակցող կողմերի ղեկավարները որոշել էին շահառուներից որևէ մեկին հաճելի նորությունն ասել ծրագիրը հաստատելուց անմիջապես հետո:

Բարի լուրը հայտնել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Զրուցակցին ճանաչելուց հետո, Զարինեն անակնկալի չէր եկել. անկեղծացել էր, թե զգացել է, որ խնդիրը կլուծվի: Նրա համոզմունքը կրկնապակվել էր՝ կազմակերպությունների ղեկավարների և աշխատակիցների կամավորական աշխատանքից հետո: Հեռախոսազրույցից հինգ ամիս անց շինարարությունն ավարտվել է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները դարձյալ այցելել են Հասոյաններին, այս անգամ՝ ընտանիքի հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:

«Նախկինում, երբ մտածում էի, որ երեխաներս մեծանում են, աղջիկս շուտով կամուսնանա, ու մենք դեռ տնակում ենք ապրում, սիրտս կտոր-կտոր էր լինում: Օրեր առաջ աղջկաս ամուսնացրեցինք ու, գիտեք, հուզմունքս ու ուրախությունս հազարապատկված էին, քանի որ հյուրերը տո՛ւն էին եկել, ոչ թե դոմիկ, որ երեխաս ու մենք ամաչելու ու նեղվելու առիթ այլևս չունենք: Մենք այսուհետև տո՛ւն ունենք: Անսահման շնորհակալ եմ աջակցության համար», – ասել է ընտանիքի մայրը՝ Զարինան:

Ի դեպ, հիմքից կառուցված այս տունը գործընկեր կազմակերպությունների համատեղ ծրագրի՝ հոբելյանական՝ 200-րդ տունն է:

«Առհասարակ, ծրագրերը պահանջում են խոսել թվերի լեզվով՝ փաստերով: Այս ընտանիքն օրինակ, մեր ծրագրում ընդգրկված երկուհարյուրերորդն է: Դա կարևոր փաստ է՝ գործընկերության «տեխնիկական» արդյունքն ու տարիների աշխատանքը գնահատելու համար: Իսկ հաշվետվության մյուս՝ բարոյական կողմն ավելի արժեքավոր է: Կյանքի բնականոն հուն են մտնում ընտանիքներ, որոնք անցել են պայքարից հուսահատություն տանող ճանապարհով: Նրանց լուսավոր ժպիտն ամենաոգևորողն է», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքի պարագայում մենք մի փոքր նորամուծություն մտցրեցինք համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրում. եթե մինչ այդ օգնում էինք կիսակառույցն ավարտին հասցնել, կամ վերանորոգման աշխատանքներ անել, ապա այս դեպքում որոշեցինք հիմքից կառուցել տունը: Ընտանիքի ոգևորությունը, ջանասիրությունը, տուն ունենալու ցանկությունն այնքան մեծ էր, որ շինարարական աշխատանքներն ավարտվեցին հինգ ամսվա ընթացքում: Շատ ուրախ եմ ընտանիքի համար»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2019թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 109 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ, Հայաստանի 10 մարզում բնակարանի տեր կլինի 43 ընտանիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում