Չինաստանում ինտերնետի նկատմամբ կոշտ վերահսկողության հետևանքով մեկ տարվա ընթացքում փակվել է ավելի քան մեկ միլիոն կայք: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Չինական պետական ինստիտուտներից մեկի ուսումնասիրության համաձայն՝ 2010 թ. Չինաստանում կար 40%-ով ավելի քիչ կայք, քան 2009 թ.-ին էր: Ուսումնասիրության մեջ նշվում է, որ կառավարության կողմից իրականացվող կայքերի «սպանդը» հիմնականում վերաբերում է պոռնոկայքերին:
Չինաստանում կոշտ գրաքննության «շնորհիվ» փակ են այնպիսի հայտնի կայքեր, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը և Youtube-ը:







































