Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Լոռու մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը հուլիսի 11-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը և տեղեկացրել, որ 1 ամսով գնում է արձակուրդ: Հրաժարականի մասին աշխատողներին որևէ բան չի ասել: Միայն արձանագրել է, որ տարբեր տեսակի խոսակցություններ կան և նմանօրինակ բանահյուսություններին պետք չէ հավատալ: Հորդորել է նաև, որ իր բացակայության 1 ամսվա ընթացքում ավելի եռանդուն աշխատեն, քանի որ արձակուրդից վերադառնալուց հետո ինքը ևս ավելի եռանդով է շարունակելու իր աշխատանքը:

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Լուռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը: Նրա փոխանցմամբ՝ վերջում մարզպետն ասել է, որ չի բացակայելու քաղաքից, եթե բացակայի, ապա մեկ շաբաթից ոչ ավել: Դեռ կգա աշխատասենյակ-կգնա: Իսկ ազատ ժամանակը կնվիրի կուսակցական աշխատանքին: Հիշեցնենք, որ նա «Հանրապետական» կուսակցության մարզային կառույցի ղեկավարն է:

Մինչդեռ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հրաժարական ներկայացնելու փաստը դրանից մեկ օր առաջ հաստատեց նույնիսկ վարչապետի օգնական Արամ Անանյանը՝ ավելացնելով, որ Քոչարյանը ներկայացրել է նաև արձակուրդի դիմում, իսկ մարզպետի հրաժարականի դիմումը կքննարկվի արձակուրդից նրա վերադառնալուց հետո՝ կառավարության նիստում: Սամվել Խալաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք շրջանառվող խոսակցությունների մասին տեղեկացել են մամուլից: «Այն, ինչ դուք գիտեք, այն էլ՝ մենք: Սանկտ Պետերբուրգի փոխարեն Վրաստան մեկնելու պատմությանը ծանոթ չեմ: Նա երկու օր առաջ է արձակուրդ գնացել: Նույնիսկ չգիտեմ, թե որն է Արամ Անանյանի այն հայտարարության հիմքը, թե մարզպետը հրաժարական է ներկայացրել: Դրա դրդապատճառները մեզ հայտնի չեն»,- նշեց Խալաթյանը: Մեր այն դիտարկմանը, թե կարելի՞ է ասել, որ այս ամենը վարչապետի կողմից է ուղղորդված՝ պատասխանեց. «Եթե այդ հարցին պատասխանեմ՝ դա կլինի սուբյեկտիվ կարծիք: Սակայն մինչ օրս վարչապետի և մարզպետի միջև լարված հարաբերություններ չենք նկատել:
Վարչապետը աշխատանքային այցով պարբերաբար գալիս էր Լոռու մարզ: Անձամբ ես ներկա եմ եղել այդ այցերին և կարող եմ ասել, որ նման լարված հարաբերություն չեմ զգացել, ոչ միայն ես, այլև՝ մյուսները: Ընդհակառակը շատ բարեհոգի, շատ գործնական հանդիպումներ են եղել»:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի տեղեկատվական արտահոսքը, որ մարզպետը վարչապետին ասել է, որ գնում է Սանկտ Պետերբուրգ, բայց գնացել է Վրաստան, ինչից էլ վարչապետը վիրավորվել է՝ հետևյալ պատասխանը տվեց. «Անձամբ ես տեղյակ չեմ եղել, որ մարզպետը մեկնել է Վրաստան կամ Սանկտ Պետերբուրգ: Իսկ եթե հանկարծ դա այդպես էլ լիներ, դա կարո՞ղ էր հրաժարականի պատճառ դառնալ: Հասարակ օրինակ՝ ես ինքս, եղել է, որ մարզպետից թույլտվություն եմ խնդրել գնամ Էջմիածին, հետո այն մարդը, ում հետ պետք է հանդիպեի Էջմիածնում, ասել է՝ գիտես, ես պետք է գնամ Հոկտեմբերյան, եթե կարող ես, արի Հոկտեմբերյան: Հիմա դուրս եկավ, որ ես մարզպետին խաբել եմ: Հետո, փառք Աստծո, մարզպետը այնպիսի մարդ է, որ չի վարկաբեկվի երբեք: Նրա անվան շուրջ ո՛չ կոռուպցիոն, ո՛չ այլ աղմկահարույց դեպքեր չեն արձանագրվել: Նա գործին գիշեր-ցերեկ նվիրյալ մարդ է: Պատահել է, որ կեսգիշերին զանգել, կանչել են, և նա պատրաստակամորեն գնացել է: Ես չգիտեմ, մարզպետը ինչ-որ բանից վիրավորվա՞ծ է եղել, որ հրաժարական է ներկայացրել կամ միգուցե պարտադրա՞նք է եղել՝ ես չգիտեմ: Ճանաչելով այդ մարդուն՝ նա հենց այնպես հրաժարական չէր տա: Ես չեմ կարող դա հասկանալ»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ պետք է հրաժարական տար՝ պատասխանեց. «Ես ինչ իմանամ, ինչպես ռուսներն են ասում՝ Մալը լիչնիխ: Ես փորձել եմ անհատապես խոսել իր հետ, նա ասաց՝ այդ բանահյուսությանը մի հավատացեք, ամեն ինչ կարգին է: Քոչարյան Արամը՝ որպես մարզպետ և որպես «Հանրապետական» կուսակցության անդամ, բավականին ազնիվ է գործել: ԶԼՄ-ներից մեկը ինձ զանգահարեց և առաջարկեց մի մեծ գումարի դիմաց մարզպետի նկարը տպել, լավ հոդված գրել: Ես մարզպետի պատասխանը կռահելով հանդերձ՝ հարցրեցի, նա նայեց ինձ, ժպտաց և ասաց՝ գիտես, որ այդքան գումար ունենալու դեպում… մենք ինչքան անավարտ շինություններ ունենք: Մեկին կօգնենք: Ինձ պետք չէ այդ նկարը: Որպես մարդ, որպես մտավորական ես նրան իսկապես հարգում եմ: Ցավալի է, որ նման մարդու նկատմամբ վարվեն այնպես, ինչպես որ հարկը չէ: Արամ Անանյանի հետ ես խոսել եմ, նա ինձ ասաց, որ այն, ինչ որ կա՝ ես հայտարարել եմ: Մենք մեր գործը ազնիվ և բարեխիղճ ենք կատարել՝ ճգնելով այս դժվարին պայմաններում կառավարության որոշումները կատարել ենք, նախագահական խոստումները կատարել ենք, բյուրոկրատական քաշքշուկներ չեն եղել»,- եզրափակեց Սամվել Խալաթյանը:

Ինչ իմանաս, միգուցե իշխանությանը հենց դա է պետք: Ինչևէ, հարկ է նկատել, որ չնայած մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել, բայց Լոռու մարզից մեզ հասած տեղեկություններով, Արամ Քոչարյանին փոխարինող հավանական թեկնածուներն են ՀՀԿ-ական նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը և Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում