Նացիստների կողմից հրեական ընտանիքից գողացված նկարը հայտնաբերվել է ՀԴԲ-ի կողմից Նյու Յորքի Արքել թանգարանում՝ հայտնում է BBC- ն:
Ամերիկացի նկարիչ Գարի Մելքերի «Ձմեռը» կտավը ցուցադրվել է Արքել թանգարանում մինչև անցած ամիս:
Նախքան նացիստների կողմից արվեստի գործը բռնագրավելը, այն պատկանել էր գերմանացի հրատարակիչ և հրեական ծագում ունեցող բարերար Ռուդոլֆ Մոսեին:
Կտավը գողացվել է Մոսեի ընտանիքին պատկանող մնացած հավաքածուի հետ միասին, երբ նրանք փախել են երկրից:
1934-ին կտավի տերը դարձավ ամերիկացի գործարար Բարտլեթ Արկելը: Այն նրա անձնական հավաքածուի մի մասն էր, որից հետո կտավը հայտնվեց թանգարանում: Իմանալով կտավի պատմությունը` թանգարանը հրաժարվեց դրա իրավունքներից:
Մինչև նկարը Մոսեի ընտանիքին վերադարձնելը այն կպահպանվի ՀԴԲ-ում:









































