Saturday, 11 07 2026
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում

Ռ.Քոչարյանը կարձագանքի թե՛ Ս. Սարգսյանի հայտարարությանը, թե՛ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին իր տեսակետը հաստատ հայտնելու է: Այդ մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և արդեն հասցրել է դառնալ բուռն քննարկումների առարկա: Այդ առիթով երեկ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություն էր արել: Նախ նա այսպիսի հայտարարություն էր արել. «Քննարկումների փուլը սկսելուց առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Քաղաքական շրջանակներում կարծիքներ են հնչում, թե Ս.Սարգսյանն այս հայտարարությունը միայն իր մասին չի հնչեցրել, նա դա արել է նաև Ռ.Քոչարյանի համար: Եվ այսպիսով նա Ռ.Քոչարյանին հասկանալ է տալիս, որ նախկին նախագահն էլ չպետք է մտածի վերադառնալու մասին:

Իր այդ հայտարարությամբ Ս.Սարգսյանը նաև հասկանալ է տվել, որ երկու անգամից ավելի նախագահ չդառնալու սկզբունքը, որպես պարտադիր նորմ, պետք է ամրագրվի նոր Սահմանադրության մեջ: Եվ Հայաստանի ոչ մի նախագահ չպետք է երրորդ անգամ նախագահ դառնա:

Գործող Սահմանադրությամբ նախագահը չի կարող իրար հետևից երեք անգամ զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, բայց երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո կարող է ընդմիջել և նորից առաջադրվել: Այնպես, ինչպես Ռուսաստանում արեց Վլադիմիր Պուտինը:

Եվ ահա, կարծիք կա, որ Ռ.Քոչարյանը ցանկանում է կրկին, ամենայն հավանականությամբ, 2018թ. նախագահական ընտրություններին առաջադրվել: Եթե, իհարկե, անկանխատեսելի զարգացումներ չլինեն, ու արտահերթ ընտրություններ տեղի չունենան:

Իսկ երեկ նախագահականում Ս.Սարգսյանի հետ հանդիպումից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, թե «Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է ԲՀԿ դիրքորոշումը, որ կուսակցությունը սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին և դրա քննարկմանը հատկապես այս ժամանակահատվածում»:

Այսպիսով՝ կարծիք կա, թե Ս.Սարգսյանի՝ «մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում» հայտարարությանն ու այն սահմանադրական նորմ դառնալու հեռանկարին իրականում դեմ է Ռ.Քոչարյանը: Եվ դա արտահայտում է ԲՀԿ-ի միջոցով: Այժմ Ռ.Քոչարյանը ուսումնասիրում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Վ.Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նաև ասաց, թե ամբողջ փաթեթը՝ և՛ Ս.Սարգսյանի հայտարարությունը, և՛ սահմանադրական փոփոխությունների փաթեթը, երեկ երեկոյան փոխանցել է նախկին նախագահին, բայց դեռ արձագանք չի ստացել:

«Ես կարծում եմ, որ կունենանք: Չեմ կարող ասել՝ երբ, ժամկետ չեմ կարող նշել, բայց կարծում եմ, որ կունենանք: Բացի դրանից՝ եթե հիշում եք, ես մի քանի օր առաջ ասել էի, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագահը պատրաստվում է իր տեսակետները հայտնել: Կարծում եմ, որ այդ ամբողջը միաժամանակ կլինի: Բայց նորից եմ ասում, որ ժամկետների վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող: Դա արագ կլինի, մոտակա օրերին կլինի, թե երբ կլինի՝ դժվարանում եմ ասել: Բայց առաջիկայում հաստատ կլինի»,- եզրափակեց Վ.Սողոմոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում