Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Կիրովականում գործարանի գանձապահին բարեկամը դաժանաբար սպանել է՝ 6 հազար ռուբլի հափշտակելու համար

1963 թվականի ձյունառատ դեկտեմբերին Կիրովականի երկաթգծի կայարանին հարակից զբոսայգում տղամարդու դիակ հայտնաբերվեց:

Վաղ առավոտյան աշխատանքի շտապող բժշկուհի Մանիկի ոտքը պատահաբար ինչ-որ բանի դիպավ զբոսայգում, բժշկուհին քիչ էր մնում՝ վայր ընկներ: Նրա զգացողությունն այնպիսին էր, կարծես՝ ոտքը մարդկային սառած մարմնի է դիպել: Մի կերպ իրեն ոտքի վրա պահելով՝ բժշկուհին ձյան շերտը մաքրեց իր ճանապարհի «խոչընդոտի» վրայից ու քարացավ՝ ոտքերի տակ տղամարդու դիակ էր…
Բժշկուհին անմիջապես ահազանգեց միլիցիա:

Շատ արագ պարզվեց սպանվածի ինքնությունը՝ քիմիական մանրաթելերի գործարանի գանձապահ Վաղինակն էր, որն այդ օրը աշխատանքի չէր ներկայացել, իսկ բանվորների մի մասը սպասում էին աշխատավարձի վճարմանը…
Պարզվեց՝ Վաղինակին սպանել էին բութ գործիքով գլխին հասցված հարվածներով:

Դիակի հայտնաբերման նախորդ օրը Վաղինակը բանկից ստացել էր գործարանի աշխատողների աշխատավարձի գումարը, բայց հասցրել էր բաժանել բանվորների միայն մի մասի աշխատավարձը: Մնացած գումարը՝ 6 հազար ռուբլի, Վաղինակն ապահովության համար որոշել էր հետը տուն տանել, հաջորդ օրը բերել գործարան, բաժանել-վերջացնել:

Աշխատանքից հետո գործարանի աշխատողները տեսել էին՝ Վաղինակին նստել էր ավտոբուս: Այդ դեպքում ինչո՞ւ էր հայտնվել զբոսայգում, այն էլ՝ խոշոր գումարը ձեռքին:

Օպերատիվ աշխատանքներով շուտով պարզվեց, որ Վաղինակի հետ գործարանի մոտից ավտոբուս էր նստել ևս մի աշխատող: Բայց նա Վաղինակից ավելի շուտ էր իջել ավտոբուսից:

Այս աշխատողին կանչեցին հարցաքննության: Նա մտաբերեց, որ Վաղինակն ավտոբուսում մտերմիկ զրուցում էր կողքին նստած տղամարդու հետ: Վկան կարողացավ այնպես պատկերավոր նկարագրել Վաղինակի կողքին նստած տղամարդուն, որ օպերատիվ աշխատողներից մեկը մտաբերեց՝ Վաղինակի բարեկամներից մեկը՝ Ալբերտը, ճիշտ այդպիսի արտաքին ունի:

Ալբերտին հրավիրեցին հարցաքննության, նա կտրականապես ժխտեց դեպքի օրը Վաղինակին տեսնելու հանգամանքը:

Փորձառու իրավապահները, որ Կիրովականի բնակիչներին լավ էին ճանաչում, հարցաքննության կանչեցին նաև Ալբերտի անբաժան ընկերոջը՝ Մուկուչին: Վերջինս չներկայացավ: Իրավապահները Մուկուչի տուն հասան այն պահին, երբ նա ճամպրուկները հավաքած՝ տանից դուրս էր գալիս, որ հասնի Մոսկվա մեկնող գիշերային գնացքին: Մուկուչը երկար չդիմադրեց, նա համարյա անմիջապես խոստովանական ցուցմունք տվեց:

Դեպքի օրն Ալբերտը պատահական գնացել էր Վաղինակի աշխատավայր: Խոսակցության ընթացքում Վաղինակը լեզվից թռցրել էր, որ այդ օրը բոլորի աշխատավարձը չի հասցնի վճարել, որոշել է գումարի մնացած մասը հետը տուն տանել, քանի որ վախենում է գումարը գողացվելուց:

Ալբերտը Վաղինակի մոտից դուրս էր եկել մտամոլոր: Գնացել էր սրտակից ընկերոջ՝ Մուկուչի մոտ, պատմել էր Վաղինակի մոտի գումարի մասին: Ընկերները խելք խելքի էին տվել ու որոշել, որ Ալբերտը ավտոբուսում պատահաբար «կհանդիպի» Վաղինակին, հետը զրույցի կբռնվի, հետո կառաջարկի միասին գարեջուր խմել կայարանամերձ բուֆետում:

Այդպես էլ արեցին: Վաղինակը բարեկամի դավադրությանն անտեղյակ՝ համաձայնեց նրա հետ ավտոբուսից իջնել ու գարեջուր խմել հիշյալ բուֆետում, ուր պիտի հասնեին՝ զբոսայգու միջով անցնելով:

Ժամը 19-ի սահմաններում էր: Զբոսայգին ամայի էր: Վաղինակը ինչ-որ պատմություն, թե անեկդոտ էր պատմում, երբ բարեկամի ձեռքը նրա գլխին իջեցրեց նախապես հետը վերցրած մուրճի հարվածը: Հարվածները հետևեցին մեկը մյուսին: Վաղինակը տապալվեց գետնին:

Բարեկամը նրա սառչող ձեռքից պոկեց փողով լի ճամպրուկն ու վազելով հեռացավ: Առատ տեղացող ձյունը շուտով իր սավանի տակ առավ Վաղինակի դիակը, Ալբերտի ու Մուկուչի հեռացող հետքերը…
Ալբերտն ու Մուկուչը 6 հազար ռուբլին հավասար կիսեցին: Բայց չհասցրին հափշտակած գումարը ինչ-որ բանի վրա ծախսել:

Շուտով նրանց արարքը բացահայտվեց, նրանք կալանքի տակ առնվեցին ու դատապարտվեցին 15 և 14 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում