Friday, 24 07 2026
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

Աբովյանում 31-ամյա իրանցին իր հայազգի կնոջը դաժանաբար ծեծել է՝ սեղանը հավաքելիս դանակը վայր գցելու պատճառով

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Իրանի քաղաքացի Մ.-ի գործի դատական քննությունը:

31-ամյա Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծի ենթարկելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Տուժողը Մ.-ի հայազգի կինն է՝ Ա.-ն:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունիսի 2-ի առավոտյան, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակարանում նախաճաշի սեղանը հավաքելու ժամանակ կինը պատահաբար վայր է գցել դանակը, ինչից վիճաբանություն է սկսվել ամուսինների միջև, ու Մ.-ն բռունցքներով 4-5 անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Դատարանում ամբաստանյալ Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, որ դեպքի օրը կինը՝ Ա.-ն, նախաճաշի սեղանը հավաքելու ժամանակ վերցրել է կարագի ափսեն, դրանում եղած դանակը ընկել է իր վրա: Ինքը կնոջը հարցրել է՝ սեղանն ի՞նչ ձևի ես հավաքում: Վիճաբանություն է սկսվել իրենց միջև: Ինքը մի քանի անգամ հարվածել է կնոջը, բայց ուժեղ չի խփել. երկու անգամ հարվածել է նրա թևին, հետո էլ հրել է:

Ամբաստանյալը նշել է, որ իրենց տանը միշտ վիճաբանություններ եղել են: Վեճերը հիմնականում առաջացել են… իրար չհասկանալու արդյունքում…

Տուժող Ա.-ն դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց պատասխանելով կողմերի հարցերին՝ հայտնել է, որ Մ.-ն իր ամուսինն է, սակայն իրենք առանձին են բնակվում, ինքը Մ.-ի հետ ոչ մի հարաբերություն չունի…

Դեպքի օրը տանը եղել են ինքը, ամուսինը՝ Մ.-ն, անչափահաս երեխան: Իր ու Մ.-ի միջև վիճաբանությունը շատ արագ է սկսվել այն բանից հետո, երբ ինքը ափսեն վերցրել է Մ.-ի դիմացից, ու ափսեի մեջ եղած դանակն ընկել է վերջինիս վրա:

Մ.-ն միանգամից բռնկվել է, բռունցքներով չորս-հինգ անգամ հարվածել է իրեն:

Տուժող Ա.-ն հայտնել է, որ ամուսինը՝ Մ.-ն, իրեն հաճախակի է ծեծել…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող Ա.-ին բութ, կոշտ առարկաներով պատճառվել են ձախ բազկի շրջանի արյունազեղումներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Մ.-ին բնակության վայրի համատիրության կողմից տրվել է դրական բնութագիր, համաձայն որի՝ Մ.-ն իրեն «դրսևորել է որպես պարկեշտ անձնավորություն… Տարիներ շարունակ վայելել է հարևանների վստահությունը և արժանացել է հարգանքի… Նա պարտաճանաչ ու պատասխանատու բնակիչ է…»:

Դատարանը հաշվի է առել, որ Մ.-ի խնամքին կա մեկ անչափահաս երեխա:

Ամբաստանյալ Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու դատապարտվել է տուգանքի՝ 100 հազար դրամի չափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում