Saturday, 04 05 2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր

Արման Բաբաջանյանը ԱԺ-ին ցույց տվեց, թե Հրայր Թովմասյանի դեպքում ինչ էր պետք անել

Այսօր հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, ինչը պայմանավորված էր Ռ. Քոչարյանի վատառողջ լինելով: Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմն արդեն տևական ժամանակ է ամեն ինչ անում է, որպեսզի Մարտի 1-ի գործով բուն դատավարությունը չսկսվի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ այս դատավարության մեկնարկի հետաձգման հիմնական նպատակն ու հույսը եղել է այն, որ հնարավոր կլինի ապահովել այդ դատավարությանը՝ Քոչարյանի մասնակցության բացառումը. «Եվ որպես դրա արագ և արդյունավետ լուծում ՍԴ-ի միջոցով ձեռնարկվել են համապատասխան քայլեր… ՍԴ-ի անունից գործող այն անձինք, որոնք, ըստ էության, յուրացրել են ՍԴ դատավորի լիազորությունները, չեն խորշում և խտրություն չեն դնում միջոցների առջև, որպեսզի հասնեն իրենց կոնկրետ նպատակին»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումը վարույթ է ընդունել: Տիգրան Եգորյանի կարծիքով՝ այս դիմումի վարույթ ընդունելը և այս դիմումի վերաբերյալ տարբեր կարծիքներ հայցող ակտը քողարկված նպատակ ունի: Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանը և իր պաշտպանները հույս ունեն ՄԻԵԴ-ի կարծիքի շնորհիվ փակել այս էջը, սակայն ՄԻԵԴ-ը այս գործի վերաբերյալ կարծիք չի կարող հայտնել:

Տ. Եգորյանը նաև ընդգծեց, որ Ռ. Քոչարյանի ազգականը, խոսելով նրա առողջական խնդրից, ներկայացրել է, որ լուրջ բան չկա, մինչդեռ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ Արմեն Չարչյանը լուրջ մտահոգություններ է հայտնել և համարել է, որ անհնարին է դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը: Իրավապաշտպանը հիշեցրեց, որ Ա. Չարչյանն այն յոթ փորձագետներից մեկն էր, որն Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի օբյեկտիվ զննությունը համարելով անհրաժեշտ, ի վերջո առանց զննության եզրակացություն էին տվել, որ նրան կարելի է կալանավորել:

Տիգրան Եգորյանն անդրադառնալով դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Ազգային ժողովի դիմումի հիման վրա ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը մերժելու մասին, նշեց. «Սա օդ կրակելու պես մի բան էր: Այս ԱԺ-ն անառարկելի լեգիտիմություն և վստահություն ունեցող ԱԺ է և չի կարող վատնել իր հեղինակությունը այսպիսի տեղապտույտների վրա… Մենք ունենք ՍԴ հետ կապված խոր ճգնաժամ և այն օրըստօրե խորանալու է, այն ունակ է հասնելու այն աստիճանի, որ սպառնա ազգային անվտանգությանը, և այս հարցը կարող է լուծել միայն Ազգային ժողովը: Այս հարցի վերաբերյալ ԱԺ-ն պարտավոր է և՛ իրավական, և՛ քաղաքական գնահատական տալ»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը օրինագիծ է ներկայացրել ԱԺ, ինչպես նաև դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին, Տիգրան Եգորյանն ընդգծեց. «Արման Բաբաջանյանը ԱԺ-ին փորձել է ցույց տալ, թե Հրայր Թովմասյանի դեպքում ինչ էր պետք անել, որը թողած՝ ծաղկեփունջ էինք հավաքում դաշտից՝ անհասկանալի պատրանքներ ու իղձեր փայփայելով»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում