Friday, 03 05 2024
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին

Ստեփանակերտը արժևորում է համանախագահների սպասվելիք այցը, կխոսեն նաև Ալիևի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» հայտարարության մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 14-ին և 15-ին տարածաշրջանային այցով Հայաստանում են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Համանախագահները Հայաստանից հետո մեկնելու են նաև Արցախ։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Բաբայանը Արցախ սպասվող այցելությունը կարևոր է համարում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բաբայանն ասաց, որ նմանատիպ այցելություններն իրենք արժևորում են. «Նախ և առաջ՝ այդպիսի այցելությունները պահպանում են բանակցային գործընթացի շարունակականությունը և խաղաղ կարգավորման գործընթացը։ Իրենց հետ խոսելու ենք և՛ ավանդական թեմաներից, ինչի մասին միշտ խոսում ենք՝ հակամարտության կարգավորում, բանակցային ձևաչափի վերականգնում, տարածաշրջանում տիրող իրավիճակ։ Եվ նաև այլ հարցեր, որոնք ծագում են իրենց այցելությունների միջև ընկած ժամանակահատվածում։ Սպասում ենք նորմալ, բովանդակալից քննարկումներ»։

Հարցին՝ արդյոք անդրադա՞րձ է լինելու նաև Ալիևի վերջին հայտարարություններին, երբ նա, ի պատասխան ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտնի ելույթին, ասել էր, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», Բաբայանն արձագանքեց. «Իհարկե, դրա մասին էլ ենք խոսելու։ Գիտեք՝ սա էլ է արդեն ցույց տալիս Ադրբեջանի դիրքորոշումը։ Նա բազմաթիվ այդպիսի հայտարարություններ է արել, օրինակ, որ Շուշիում թեյ են խմելու, Երևանն իրենցն է։ Բնական է, որ այդ հայտարարությանը անդրադարձ կատարվելու է, և մենք ևս մեկ անգամ նշելու ենք, որ այդ տրամաբանությունը չի նպաստում կարգավորմանը, ու իրավիճակն էլ ավելի բարդացնում։ Մենք պետք է զգոն լինենք ու միասնական։ Տեսնում եք՝ ինչ է կատարվում Սիրիայում, Թուրքիան, բոլոր միջազգային կանոններն ու իրավունքները խախտելով, ներխուժել է այդ երկիր։ Մենք պետք է այս իրավիճակում լինենք համախմբված, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք ու իրականությունից չկտրվենք»։

Դավիթ Բաբայանը կարծում է, որ այսպիսի այցելությունները որևէ ձևով ազդեցություն չեն ունենում ո՛չ իրավիճակի բարդեցման, ոչ էլ մեղմացման տեսանկյունից. «Դա պարզապես պահպանում է խաղաղ բանակցային գործընթացը։ Իսկ հակառակորդը՝ անկախ այդ այցելություններից ու հայտարարություններից, դիմում է գործողությունների՝ ամեն օր ու ամեն վայրկյան։ Ադրբեջանը չի վերանայել ո՛չ իր քաղաքականությունը, ո՛չ տեսլականը, ո՛չ էլ նպատակները»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում