Thursday, 16 05 2024
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Փաշինյանի անակնկալ զանգը Պուտինին․ ի՞նչ փոխվեց մեկ օրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

Հեռախոսազրույցն ինքնին անակնկալ է, որովհետև երկու առաջնորդները հանդիպել են տակավին երեկ ու կարող էին քննարկել փոխադարձ հետաքրքրություն ունեցող բոլոր հարցերը։ Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ, սակայն ենթադրաբար՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Երևանի նախաձեռնությամբ, որովհետև Պուտինը սիրիական խնդիրը օբյեկտիվորեն կարող է քննարկել ավելի շահագրգիռ երկրների, այդ թվում՝ այս օրերի դրա հմնական մեղավորի՝ Էրդողանի հետ։ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն իրավամբ կարող են անհանգստացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ու խնդիրն այստեղ շատ ավելի բազմաշերտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Փաշինյանն իրավունք ունի որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալ Պուտինից, մանավանդ, որ պաշտոնական Երևանը հենց Մոսկվայի ուղղակի կամ անուղղակի դրդմամբ անցյալ տարվանից՝ հումանիտար առաքելության մակարդակով, մասնակցում է Ռուսաստանի սիրիական կամպանիային, որը շատ միջազգային փորձագետների կարծիքով՝ ավանտյուրա է։

Ստացվում է՝ Պուտինի ուղղակի կամ անուղղակի նախաձեռնությամբ Հայաստանը դարձել է սիրիական հակամարտության կողմ ու հիմա՝ Թուրքիայի ներխուժման հետևանքով, որն, ի դեպ, տեղի է ունեցել Վաշինգտոնի ու Մոսկվայի լռելայն հայացքի ներքո, Սիրիայում ստեղծվում է միանգամայն նոր իրավիճակ՝ գլոբալ ու ռեգիոնալ անվտանգային ռիսկերով, որոնց թիրախում կարող է հայտնվել ոչ միայն հայ համայնքը, այլ նաև՝ Հայաստանը։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը այս հարցում որոշակի երաշխիքներ պետք է ստանա Պուտինից, մանավանդ, որ Հայաստանը Ռուսաստանի այն սակավաթիվ դաշնակիցներից մեկն էր, որը՝ չունենալով, ըստ էության, որևէ դիվիդենտ, Սիրիայում աջակցեց Ռուսաստանի նախագահին։

Մյուս կողմից՝ Մերձավոր Արձելքում լարվածության նոր օջախի առաջացումը կարող է էսկալացնել իրավիճակը նաև Արցախի շուրջ, մանավանդ, որ Բաքվի վերջին շրջանի հռետորաբանությունն ամենևին էլ միտված չէ խաղաղությանը։ Թերևս հասկանալի է, թե ինչու է Աշխաբադի հանդիպումից ընդամենը մեկ օր հետո Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի անհրաժեշտություն առաջացել։

Սակայն խնդրին ցանկանում ենք անդրադառնալ նաև գլոբալ հարթության վրա։

Սիրիական գործընթացների վրա ազդելու ռեսուրս Հայաստանը չունի ու թերևս մոտիվացված չէր արաբական այդ երկիր հումանիտար առաքելություն ուղարկելը, եթե նույնիսկ դա անհրաժեշտ էր հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշ խնդիրներ կարգավորելու նպատակով։ Նույն տրամաբանությամբ՝ այնքան էլ ադեկվատ չեմ համարում Նիկոլ Փաշինյանի դատապարտող հայտարարությունը՝ Թուրքիայի ներխուժման առթիվ։ Բոլորս էլ գիտակցում ենք, թե Թուրքիան ինչ զարհուրելի մեթոդներով կարող է գործել, բայց դա չի նշանակում, որ մենք պետական մակարդակով պետք է դրան հրապարակավ անդրադառնանք, երբ դիվանագիտության մեջ կա այլ գործիքակազմ։ Եթե մինչև հիմա Սիրիայի հայերը տարհանված չեն, դա մեր սխալներից մեկն է, դեպքերի ընթացքը կանխատեսելու մեր անկարողության հետևանքը։ Սակայն այսօր էլ սիրիահայության անվտանգության ու տարհանման խնդիրները պետք է լուծել՝ առանց բարձրագոչ հայտարարությունների, դիվանագիտական խողովակներով։ Հուսանք՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը հենց դրան է միտված եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում