Wednesday, 08 05 2024
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»

Հայաստանի անվտանգության թելերը. ինչո՞ւ հանձնեցին քրդերին

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունը հասկանալիորեն լայն հանրային արձագանք ունի Հայաստանում: Այդ շարքում բավական տեղ է զբաղեցնում նաև մի իրողություն, որն առերևույթ այդքան էլ հրատապ կամ արդիական անհրաժեշտություն չէ հայկական դիտանկյունից, սակայն նաև հայկական «էքզիստենցիալ» թեմա կամ մտահոգություն է: Հանրության մի մասը հարց է տալիս, թե ինչու ԱՄՆ-ն չպաշտպանեց իր դաշնակից քրդերին, ու այդ հարցի համատեքստում էլ խոսում, թե ահա ինչու Հայաստանը պետք է անվտանգային տեսանկյունից ապավինի Ռուսաստանին, որովհետև Թուրքիան մի օր էլ կարող է ներխուժել Հայաստան, եթե չլինի ռուսական ռազմակայանը: Հանրության մեկ այլ մաս հարց է տալիս, թե՝ իսկ ինչու ռուսները չեն կանգնեցնում Թուրքիային, չէ՞ որ ներկայանում են Սիրիայի ինքնիշխանության պաշտպանի դիրքերից: Կարող են նաև հարց տվողներ լինել, թե ինչու Անկարային չի կանգնեցնում Թեհրանը, որը նույնպես էական շահեր ու ներգրավվածություն ունի Սիրիայում:

Կենցաղային կամ համացանցային մակարդակում այդ հարցերը գուցե տեղին են, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ այդ հարցերի տեղն այդ մակարդակն է: Որովհետև քաղաքական մակարդակում դրանք բացարձակապես անտեղի ու անպատեհ հարցեր են, երբ նպատակը ընդամենը համակրանքի կամ հակակրանքի փաստարկավորումն է: Ակնառու է, որ Սիրիայի հյուսիսի քրդական ուժերին հանձնել կամ գցել են բոլորը, ամեն մեկը յուրովի: Իրեն բնորոշ առավել բաց ու, այսպես ասած, դիվանագիտականազերծ հռետորաբանությամբ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Թրամփը, ուղիղ հայտարարելով, որ քրդերը բավարար չեն աջակցել ամերիկյան շահին՝ ընդհուպ Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Սիրիա ներխուժելուց առաջ Էրդողանը ոչ միայն Թրամփին, այլ նաև Պուտինին էր զանգահարել: Ինչ է ասել Պուտինը, հայտնի չէ, սակայն ակնառու է, որ ռուսներն էլ չեն խանգարել: Չի խանգարել գործնականում ոչ ոք, ովքեր կարող էին որևէ կերպ: Ամեն մեկն ունեցել է իր շարժառիթը: Հնարավոր է, որ ակնկալիքն այն է, որ քրդերը «կմնան» Անկարայի կոկորդին: Կամ՝ պարզապես Սիրիայի այդ կտորը բաժին է հասնելու Անկարային, և ընտրված է պատերազմի ճանապարհը, քանի որ այլ կերպ բաժին հանել չէր ստացվի:

Ընդհանրապես, թե տարիներ շարունակ գործնականում ինչ տրամաբանությամբ են զարգանում Սիրիայի իրադարձությունները՝ իրենց շրջափուլերով, չափազանց մշուշոտ է: Հստակ է մի բան՝ ռեգիոնը տարիներ շարունակ վերածվել է մարդկային ողբերգության միջավայրի: Բայց մեծ քաղաքականության համատեքստում դա ստորադասվող հանգամանք է, գերական, բնականաբար, շահերի համար կոշտ պայքարն է: Այստեղ է, որ դատողությունները՝ թե ինչու ԱՄՆ չպահեց քրդերին, կամ ինչու ռուսները չզսպեցին Թուրքիային, դառնում են պարզունակ, այդ թվում՝ համեմատությունները, թե ինչպես ներխուժեցին Սիրիա, մի օր էլ կներխուժեն Հայաստան, ու դարձյալ չի կասեցնի ոչ ոք: Ի վերջո, յուրաքանչյուր պետության և ժողովրդի ռիսկերն ու մարտահրավերները պայմանավորվում են նախ շահերի հստակ ձևակերպմամբ և դրանք միջազգային ուժային կենտրոններին մատուցելով: Եվ այդ հարցում որևէ այլ ժողովրդի «օրինակը»՝ հրաշալի, թե ողբերգական, ամենևին չի կարող լինել «տիպային», այլ ընդամենը կարող է լինել ուսումնասիրության և սեփական վարքագծի մշակման հարցում, այսպես ասած, դասագրքային նյութ:

Որևէ պետության ու ժողովրդի անվտանգություն համաշխարհային զարգացումներում կախված է այն հանգամանքից, թե այդ շահն ու անվտանգությունը որքանով է հաջողվում փոխկապակցել ուժային կենտրոնների շահին ու անվտանգությանը, ոչ թե սեփական տարածքում այս կամ այն երկրի ռազմակայանի առկայությամբ: Իսկ եթե ռազմակայանն առկա է, դարձյալ հենց վերը բերված համադրման հանգամանքից է կախված, թե ինչին կծառայի այդ ռազմակայանը: Ակնառու է, որ քրդերին չի հաջողվել այդ համադրությունը: Հայաստանին, ընդհանուր առմամբ, լայն համատեքստում, դա հաջողվել է: Անկասկած, արցախյան հաղթանակի ստատուս-քվոյի պահպանությունը հայկական բանակի արդյունքն է, բայց նաև հենց այն լայն համադրման, որ կարողացել է ապահովել Հայաստանը, անգամ նախորդ ոչ էֆեկտիվ համակարգի պայմաններում, թեև եղել են դրվագներ, երբ հավասարակշռությունը կախված է եղել բարակ թելից: Հայաստանի համար ռազմավարական խնդիր է հնարավորինս և անընդհատ ռեժիմում ավելացնել այդ թելերը՝ հին ու նոր տարբեր ուղղություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում